TotoGaming. ՖինԴրույքներ՝ շուկայի դիտարկում և կանխատեսում (վիդեո)

TotoGaming. ՖինԴրույքներ՝ շուկայի դիտարկում և կանխատեսում

PanARMENIAN.Net - Նոյեմբերի երկրորդ շաբաթվա ընթացքում ամերիկյան դոլարի ուղղությունը փոփոխվեց, ինչը տեխնիկական բնույթ էր կրում: Նոյեմբերի 13-ին ելույթի ժամանակ ԱՄՆ դաշնային պահուստների համակարգի առաջին կին ղեկավար Ջանեթ Յելլենը տոկոսադրույքի արագ բարձրացման ոչ մի ակնարկ չի արել, իսկ շուկան օգտվել է առիթից շահույթի կարգավորման համար: Դաշնային պահուստային բանկի ղեկավար Չիկագո Էվանսը հայտարարել է, որ անկախ «առաջին քայլի» ժամկետներից՝ տոկոսադրույքի բարձրացումը կտրուկ չի լինի:

Հավանական է, որ մոտակա շաբաթվա ընթացքում Դաշնային պահուստային համակարգի անդամները ձեռնպահ մնան իրենց տոկոսադրույքի աճի մեկնաբանություններից, որպեսզի չհրահրեն դոլարի ամրացումը: Միևնույն ժամանակ ընդհանուր պատկերը դրական է:

Ամբողջ աշխարհի ներդրողների հայացքներն այժմ ուղղված են ԱՄՆ վիճակագրության վրա, քանի որ միայն տնտեսական ցուցանիշները կարող են տրամադրել կենտրոնական բանկերի վարքագծի քիչ թե շատ օբյեկտիվ պատկեր: Արդյունավետ վիճակագրության ռեակցիան խոստանում է լինել փոթորկոտ, իսկ բացասական լինելու դեպքում հրահրելու է դոլարի թույլ տատանումները դեպի ներքև: Դոլարի ցուցանիշի գրաֆիկը բարձր «ցուլային» է (աստիճանաբար բարձրացող): Մոտակա շաբաթվա ընթացքում կարելի է սպասել բարձրացում մինչ 99.98 ցուցանիշը:

Եվրո/ԱՄՆ դոլարի (EUR/USD)՝ օրական գրաֆիկով տեխնիկական վերլուծություն

EUR/USD զույգն ամբողջ շաբաթվա ընթացքում սակարկվում էր՝ հասնելով դիմադրության 1.0800 ցուցանիշից ցածր մակարդակին: ԱՄՆ ոչ գյուղատնտեսական սեկտորի զբաղվածության հաշվետվությունը, որի համաձայն՝ հոկտեմբերին ստեղծվել են ավելի շատ աշխատատեղեր, քան սպասվում էր, առաջացրել է դոլարի կտրուկ աճ, իսկ EUR/USD զույգն իջել 1.0800 ցուցանիշից ցածր: Եթե EUR/USD զույգը պահպանի 1.0800 ցուցանիշից ցածր շեղումը, նվազման դինամիկան կարող է հասնել մինչև 1.0545 ցուցանիշին:

Եվրոպական կենտրոնական բանկը դեռևս շարունակում է կենտրոնանալ մոտ ապագայում դրամավարկային քաղաքականության «փափկեցման» վրա: Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Մարիո Դրագին նշել է, որ եվրոյի ամրացման պատճառով վատթարացել է գնաճի կանխատեսումը: Հաջորդ շաբաթվա ընթացքում Դրագին ևս երկու անգամ ելույթ է ունենալու՝ երկուշաբթի և երեքշաբթի օրերին: Հաշվի առնելով, որ սպասվում է տոկոսադրույքների նվազում՝ EUR/USD-ն կշարունակի նվազել նաև հաջորդ շաբաթվա ընթացքում:

EUR/USD զույգի դիմադրության և աջակցության մակարդակները՝

Դիմադրություն 2՝ $1.1117

Դիմադրություն 1՝ $1.0828

Ընթացիկ գին՝ $1.0749

Աջակցություն 1՝ $1.0705 (նոյեմբերի 10-ի նվազագույնը)

Աջակցություն 2՝ $1.0545 (նոյեմբերի 15-ի նվազագույնը)

Մեկժամյա (H1), չորսժամյա (H4) և օրական (D1) գրաֆիկներում զույգը սակարկվում է 50МА–ից (շարժվող միջինից) ցածր մակարդակում՝ ցուցադրելով նվազող միտում:

Հղումներ թեմայով. Շաբաթական ամբողջական դիտարկումը՝ TotoExpert–ի կայքում

TotoGaming–ի ՖինԴրույքներ խաղի կանոնները

TotoGaming-ի լայն հնարավորություններ ընձեռող նոր ֆինանսական հարթակ

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---