Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի հրաժարականը՝ ՖԱՖ-ի հաջորդ երթի պահանջ [ֆոտոռեպորտաժ]

Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի հրաժարականը՝ ՖԱՖ-ի հաջորդ երթի պահանջ [ֆոտոռեպորտաժ]

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի երկրպագուների ՖԱՖ՝ «Առաջին ճակատի» շարժման ակտիվիստները նոյեմբերի 16-ի երեկոյան բողոքի երթ են անցկացրել դեպի Ֆուտբոլի ֆեդերացիա՝ պահանջելով հավաքականի համար բարձրակարգ մարզիչ, տարբեր կոնֆլիկտների պատճառով ֆուտբոլիստներին չհրավիրելու պրակտիկայի վերանայում և ազգային հավաքականի խաղերի տոմսերի գների իջեցում:

Երթի մի քանի մասնակից Խանջյան փողոցի վրա ճայթուկներ են գործածել, ինչի պատճառով ոստիկանները 4 երիտասարդի փորձել են բերման ենթարկվել, բայց տեղի տալով երթի մասնակիցների պահանջներին՝ նրանց ազատ արձակել, բողոքի ակցիայի մասնակիցներին հորդորելով չդիմել հակաիրավական քայլերի։

Հաջորդ երթը կկայանա նոյեմբերի 20-ին, արդեն ՀՖՖ նախագահի հրաժարականի պահանջով:

13  16.11.15 - ՖԱՖ-ի բողոքի երթը դեպի Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիա
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---