Մոնղոլիան հետաքրքրվում է ԵՏՄ հետ գործակցության ակտիվացման հնարավորություններով

Մոնղոլիան հետաքրքրվում է ԵՏՄ հետ գործակցության ակտիվացման հնարավորություններով

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 12-13-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության հիմնական ուղղությունների կոլեգիայի անդամ (նախարար) Տատյանա Վալովայան Մոնղոլիա կատարած աշխատանքային այցի շրջանակում նշել է դրական դինամիկան Մոնղոլիայի հետ ԵՏՀ գործակցության հարցում:

Վալովայան հանդիպումներ է ունեցել Մոնղոլիայի նախագահի տնտեսական, ենթակառուցվածքային և ներդրումային հարաբերությունների գծով անձնական ներկայացուցիչ Խանգայի, Մոնղոլիայի նախագահի տնտեսական քաղաքականության գծով խորհրդական Դաշդորժի, ԱԳ նախարար Պուրվեսուրենի և այլ պաշտոնյաների հետ: Վալովայան հանդիպումների ժամանակ մասնավորապես ասել է. «Կես տարի է անցել մեր Հանձնաժողովի հետ Մոնղոլիայի պատվիրակության ծանոթությունից մինչր համատեղ աշխատանքային խմբի կազմավորումը: Դա վկայում է փոխադարձ շահագրգռվածության մասին»:

Մոնղոլիայի արդյունաբերության նախարարի հետ համատեղ Վալովայան անցկացրել է ԵՏՀ և Մոնղոլիայի կառավարության միջև փոխգործակցության աշխատանքային խմբի առաջին նիստը:

Նիստին մասնակցել են ԵՏՀ, ԵՏՄ անդամ պետությունների և Մոնղոլիայի ներկայացուցիչները:

Մոնղոլացի գործընկերները հաստատել են, որ շահագրգռված են ակտիվացնելու առևտրատնտեսական գործակցությունը ԵՏՄ պետությունների հետ, ավելացնել մոնղոլական ապրանքների` բրդի և բրդյա իրերի, մսի և մսամթերքի արտահանումը ԵՏՄ անդամ երկրներ, ներկայացրել են Մոնղոլիայի շուկայի հնարավորությունները:

Ավելի վաղ ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը հայտարարեց, որ ավելի քան 40 երկիր, այդ թվում Չինաստանը, ցանկություն է հայտնել ԱԱԳ ստեղծել ԵՏՄ հետ: Դա հաստատեց նաև ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:

«Ընդհանուր առմամբ ԵՏՄ հետ համագործակցության հարցով հետաքրքրվում է արդեն մոտ 40 երկիր, բոլորի հետ բանակցություններ են ընթանում համագործակցության տարբեր հարթակներ ստեղծելու ուղղությամբ` ներառյալ առևտրի տնտեսական գոտիները»,-ասել է Մեդվեդևը Օտարերկրյա ներդրումների խորհրդատվական խորհրդի նիստում: Նա հիշեցրել է, որ ԵՏՄ-ն արդեն համաձայնագիր է կնքել առևտրի ազատ գոտու ստեղծման մասին Վիետնամի հետ: Մեդվեդևը նշել է, որ օտարերկրյա ընկերությունների համար ԵՏՄ-ն հնարավորություն կտա ընդլայնել ներկայությունը 5 պետությունների շուկաներում:

Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքեց 2014-ի հոկտեմբերի 10-ին և ԵՏՄ լիիրավ անդամ դարձավ 2015-ի հունվարի 2-ին:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---