Շախմատի ԵԱ. 4-րդ տուրում անգլիացիներին հաղթել են միայն կանայք

Շախմատի ԵԱ. 4-րդ տուրում անգլիացիներին հաղթել են  միայն կանայք

PanARMENIAN.Net - Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում ընթացող Եվրոպայի թիմային առաջնությունում նոյեմբերի 16-ին կայացել են 4-րդ տուրի հանդիպումները: Հայաստանի տղամարդկանց և կանանց ընտրանիների մրցակիցներն եղել են անգլիացիները: Տղամարդկանց մրցավեճն ունեցել է խաղաղ ավարտ՝ 2:2, իսկ կանանց թիմն առավելության է հասել 1:3 հաշվով:

Հայաստանի տղամարդկանց հավաքականը երրորդ տուրում 2.5:1.5 հաշվով հաղթել է աշխարհի չեմպիոնՄագնուս Կարլսենի գլխավորած Նորվեգիայի թիմին: Կանանց թիմն էլ ոչ-ոքի է խաղացել Թուրքիայի հավաքականի հետ:

Նոյեմբերի 17-ին կայանալիք 5-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը կմրցի իտալացիների հետ, իսկ կանանց թիմի մրցակիցը կլինի Սերբիայի ընտրանին:

Խաղերի սկիզբը՝ Երևանի ժամանակով 19:00-ից:

Հայաստանի տղամարդկանց հավաքականը շախմատի համաշխարհային օլիմպիադաների եռակի հաղթող է (2006-ին Թուրինում, 2008-ին ին Դրեզդենում և 2012-ին` Ստամբուլում)։

Բացի այդ, հայկական թիմը 1992, 2002, 2004 թվականների օլիմպիադաների բրոնզե մեդալակիր է, ինչպես նաև 1999-նի Եվրոպայի առաջնության հաղթող, Եվրոպայի առաջնության (2007, 1997) արծաթե և բրոնզե մեդալակիր, 1997, 2001, 2005 թվականների աշխարհի առաջնությունների բրոնզե մեդալակիր։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---