Հայ սուսերամարտիկները` Վրաստանի մրցաշարում. Ոսկի, արծաթ ու 2 բրոնզ

Հայ սուսերամարտիկները` Վրաստանի մրցաշարում. Ոսկի, արծաթ ու 2 բրոնզ

PanARMENIAN.Net - Հայ խոցասուսերակիր Արկադի Մուրադյանը («Հայաստան» ՄՀԿ-ի Նորագավիթի սուսերամարտի մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Արմեն Նավասարդյան) նոյեմբերի 6-ից 8-ը Վրաստանի Զստաֆոնի քաղաքում անցկացված Վրաստանի գավաթի բաց խաղարկությունում նվաճել է ոսկե մեդալ: Այս մասին հայտնում է ՀՀ սուսերամարտի ֆեդերացիան:

Նույն մրցաձևում Արման Գրիգորյանը (Արաբկիրի Ալբերտ Գրիգորյանի անվան օլիմպիական հերթափոխի սուսերամարտի մանկապատանեկան մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Սամվել Գրիգորյան) արժանացել է բրոնզե մեդալի, Էմմա Պողոսովան («Քեթրին» սուսերամարտի ակումբ, անձնական մարզիչ՝ Արտաշես Մադոյան)՝ արծաթե մեդալի, իսկ ճկասուսերակիր Արփինե Աթոյանը («Քեթրին» սուսերամարտի ակումբ, անձնական մարզիչ՝ Արտաշես Մադոյան) գրավել է 3-րդ տեղը:

Վրաստանի գավաթի բաց խաղարկությանը մասնակցել են Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի մոտ 80 սուսերամարտիկ: Մեր երկիրը ներկայացրել են ՀՀ հավաքականի 18 մարզիկ:

Նոյեմբերի 12-ից 15-ը սուսերամարտի երիտասարդների ՀՀ հավաքական թիմը ավագ մարզիչ Արտաշ Մադոյանի գլխավորությամբ դարձյալ կմեկնի Վրաստան՝ Քութայիսում անցկացվող միջազգային մրցաշարին մասնակցելու նպատակով:

Հուլիսի 1-4-ը Վրաստանի Բաթում քաղաքում անցկացվեց սուսերամարտի պատանեկան միջազգային մրցաշար, որին մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի պատանի սուսերամարտիկները:

Ճկասուսեր աղջիկների մրցապայքարում 1-ին տեղը գրավեց Հայասատնի ներկայացուցիչ Անահիտ Ալոյանը, երկրորդ տեղը զբաղեցրեց Վրասատանի ներկայացուցիչ Նանուկա Լեջավան և երրերդ տեղը զբաղեցրեց նույնպես Հայաստանի ներկայացուցիչ Սոնա Բարսամյան:

Տղաների ճկասուսեր զենքաձևում հաղթող ճանաչվեց Վրաստան ներկայացնող ճկասուսերակիրը , իսկ 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրեցին Հայաստանը ներկայացնող մեր մարզիկները՝ Խաչատուր Հարությունյանը և Արմեն Դալլակյանը, իսկ խոցասուսեր տղաներ մրցաձևում Հայաստանի ներկայացուցիչ Արշակ Աբրահամյանը զբաղեցրեց 3-րդ տեղը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---