ԵՏՄ-ն և Սինգապուրը կսկսեն խորհրդակցել առևտրի ազատ գոտու ստեղծման շուրջ

ԵՏՄ-ն և Սինգապուրը կսկսեն խորհրդակցել առևտրի ազատ գոտու ստեղծման շուրջ

PanARMENIAN.Net - Ռուսաստանն ու Սինգապուրը առևտրի ազատ գոտի կստեղծեն, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Իգոր Շուվալովը ռուս-սինգապուրյան միջկառավարական հանձնաժողովի նիստի ավարտին:

«Մենք, առանց հետաձգելու, խորհրդակցություններ ենք սկսում Սինգապուրի Հանրապետության հետ առևտրի ազատ գոտու ստեղծման մասին»,-ասել է նա:

Ինչ վերաբերում է ԵՏՄ-ին, ապա, ըստ Շուվալովի, Սինգապուրը անհապաղ կդիմի Եվրասիական տնտեսական հանձնաժողովին` խնդրելով խորհրդակցություններ սկսել և նման համաձայնագիր կնքել, հայտնում է ԵՏՀ-ն:

Ավելի վաղ ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը հայտարարեց, որ ավելի քան 40 երկիր, այդ թվում Չինաստանը, ցանկություն է հայտնել ԱԱԳ ստեղծել ԵՏՄ հետ: Դա հաստատեց նաև ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:

«Ընդհանուր առմամբ ԵՏՄ հետ համագործակցության հարցով հետաքրքրվում է արդեն մոտ 40 երկիր, բոլորի հետ բանակցություններ են ընթանում համագործակցության տարբեր հարթակներ ստեղծելու ուղղությամբ` ներառյալ առևտրի տնտեսական գոտիները»,-ասել է Մեդվեդևը Օտարերկրյա ներդրումների խորհրդատվական խորհրդի նիստում: Նա հիշեցրել է, որ ԵՏՄ-ն արդեն համաձայնագիր է կնքել առևտրի ազատ գոտու ստեղծման մասին Վիետնամի հետ: Մեդվեդևը նշել է, որ օտարերկրյա ընկերությունների համար ԵՏՄ-ն հնարավորություն կտա ընդլայնել ներկայությունը 5 պետությունների շուկաներում:

Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքեց 2014-ի հոկտեմբերի 10-ին և ԵՏՄ լիիրավ անդամ դարձավ 2015-ի հունվարի 2-ին:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---