Երեխաների համար տնային ուսում նախատեսող հիվանդությունների ցանկը հայտնի է19 նոյեմբերի 2015 - 15:09 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը նոյեմբերի 19-ի նիստում սահմանել է տնային ուսման իրավունք վերապահող հիվանդությունների ցանկը, ինչը հնարավորությունը է ընձեռում երեխային ներգրավված լինել կրթական գործընթացին՝ չնայած նրա հնարավորությունները սահմանափակող հիվանդությունների: Տնային ուսուցման իրավունք վերապահող հիվանդությունների շարքում են հոգեկան և վարքի խանգարումները, հետկոնտուզիոնային համախտանիշը, շիզոֆրենիան, տրամադրության աֆեկտիվ խանգարումները, նևրոտիկ, սթրեսով պայմանավորված խանգարումները, մտավոր հետամնացությունը, սովորաբար մանկական և դեռահասության տարիքում սկսվող հուզական և վարքի խանգարումները, նյարդային համակարգի հիվանդությունները, այդ թվում՝ էպիլեպսիան, բնածին շեղումները, ողնուղեղային ճողվածքը, ողնաշարի և ողնուղեղի բնածին այլ անկանոնությունները, սրտի բնածին արատներ և այլն: Այս ցանկում նշված որոշ հիվանդությունների դեպքում տնային ուսուցման տևողությունը սահմանվում է՝ ելնելով երեխայի բուժման առաջընթացից և վիճակից` հիմք ընդունելով համապատասխան բժիշկ-մասնագետի կողմից տրված բժշկական եզրակացությունը, ինչպես նաև ներառական կրթություն ստանալու ֆիզիկական մատչելիությունը, գրում է Armtimes.com-ը: Նախկինում, օրինակ, տնային ուսուցման համար բժշկական ցուցում էին հանդիսանում մտավոր հետամնացության բոլոր ձևերը` ըստ հիիվանդությունների միջազգային դասակարգման: Այժմ այդ խումբը տարանջատվել է և թեթև ու չափավոր մտավոր հետամնացությամբ երեխաները կունենան տնային ուսուցման հնարավորություն` միայն խնամք և բուժում պահանջող վարքի խանգարումների դեպքում: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |