Ֆլորիդայում A320 ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել. Պայթյունի սպառնալիք կար

Ֆլորիդայում A320 ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել. Պայթյունի սպառնալիք կար

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 20-ին պայթյունի սպառնալիքի հետևանքով Ֆլորիդա նահանգում արտակարգ վայրէջք է կատարել A320 ինքնաթիռը: Օդանավում եղել է 92 ուղևոր և անձնակազմի անդամները:

Պայթյունի մասին ահազանգել է ուղևորներից մեկը թռիչքի ժամանակ: Նշվում է, որ բեռները ստուգում են սակրավորները, «Վեստի.ռու»-ին հղումով գրում է Panorama.am-ը:

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ինքնաթիռում պայթուցիկ սարք չի գտնվել, գրում է ՏԱՍՍ-ը:

Նոյեմբերի 19-ին Վարշավ-Հուրգադա չվերթն իրականացնող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Բուլղարիայի Բուրգաս օդանավակայանում: Օդաչուներն արտակարգ վայրէջքի որոշում են ընդունել այն բանից հետո, երբ 64–ամյա ուղևորը սպառնացել է պայթեցնել ինքնաթիռը։

Ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել, ուղևորները տարհանվել են, օդանավակայանը ժամանակավորապես փակվել է, իսկ տղամարդուն հանձնել են իրավապահ մարմիններին։

Airbus A320 ինքնաթիռը պատկանում է Small Planet Airlines ավիաընկերությանը, Lifenews.ru-ին հղումով գրում է Նովոստի-Արմենիան:

Հոկտեմբերի 31-ի վաղ առավոտյան ռուսական «Կոգալիմավիա» ավիաընկերության Airbus-321 օդանավը, որը կատարում էր 9268 Շարմ էլ Շեյխ- Սանկտ Պետերբուրգ չվերթը, վթարի ենթարկվեց թռիչքից 23 րոպե անց: Ինքնաթիռում կար 217 ուղևոր և անձնակազմի 7 անդամ: A321-ի ինքնագրիչների վերծանմամբ զբաղվող քննիչները հայտնել են, որ գրանցվել է պայթյուն, որը կապված չի եղել շարժիչի խափանման հետ: «Սև արկղերի» ձայնագրությունները թույլ են տալիս լսել պայթյունի աղմուկը, որը տեղի է ունեցել թռիչքի ժամանակ»: Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը հաստատել է Սինայի թերակղզում կործանված A321 ռուսական ինքնաթիռում ահաբեկչության փաստը։ Նա հայտնել է, որ օդանավում պայթուցիկ սարք է պայթել: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր հերթին հայտարարել է, որ Ռուսաստանը կփնտրի և կպատժի հանցագործներին:

Ահաբեկչության համար պատասխանատվություն է վերցրել «Իսլամական պետությունը»:

ՌԴ հատուկ ծառայությունները $50 մլն պարգևատրում են խոստացել A321 ինքնաթիռի ահաբեկչության հետ կապ ունեցողների մասին տեղեկատվության համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---