Շախմատի ԵԱ. ՀՀ-ի տղամարդկանց և կանանց հավաքականները 6-րդ տուրում հաղթել են

Շախմատի ԵԱ. ՀՀ-ի տղամարդկանց և կանանց հավաքականները 6-րդ տուրում հաղթել են

PanARMENIAN.Net - Ռեյկյավիկում մեկօրյա հանգստից հետո վերսկսվել է Եվրոպայի թիմային առաջնությունը: Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը նոյեմբերի 19-ին կայացած 6-րդ տուրում մրցել է Գերմանիայի ընտրանու հետ և առավելության հասել 2.5:1.5 հաշվով, տեղեկացնում է ՀՀ շախմատային ֆեդերացիան:

Կանանց ընտրանին էլ նույն հաշվով հաղթել է Իսպանիայի հավաքականին:

Տղամարդկանց հավաքականի մրցաշարային աղյուսակը 6-րդ տուրից հետո. 1.Ռուսաստան- 11 միավոր, 2. Ֆրանսիա-10, 3. Ադրբեջան-9, 4-9. Հունգարիա, Ուկրաինա, Իսպանիա, Հայաստան, Լեհաստան, Լատիվա- 8 ական միավոր:

Հայաստանի տղամարդկանց հավաքականը շախմատի համաշխարհային օլիմպիադաների եռակի հաղթող է (2006-ին Թուրինում, 2008-ին ին Դրեզդենում և 2012-ին` Ստամբուլում)։

Բացի այդ, հայկական թիմը 1992, 2002, 2004 թվականների օլիմպիադաների բրոնզե մեդալակիր է, ինչպես նաև 1999-նի Եվրոպայի առաջնության հաղթող, Եվրոպայի առաջնության (2007, 1997) արծաթե և բրոնզե մեդալակիր, 1997, 2001, 2005 թվականների աշխարհի առաջնությունների բրոնզե մեդալակիր։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---