Հայ սամբիստները 21 մեդալ են նվաճել 2015-ին

Հայ սամբիստները 21 մեդալ են նվաճել 2015-ին

PanARMENIAN.Net - Հայ սամբիստները 2015-ին նվաճել են 21 մեդալ Եվրոպայի, Աշխարհի և Աշխարհի սուպեր գավաթի առաջնություններին մասնակցության արդյունքում: Այս մասին հաղորդում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան։

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան Մարզական միջացառումների օրացուցային պլանին համաձայն ավարտել է ազգային հավաքական թիմերի մասնակցությունը միջազգային առաջնություններում, բացառությամբ Եվրոպայի դեռահասների բաց առաջնության, որն անցկացվելու է ս. թ. դեկտեմբերի 4-8-ը Ստամբուլում:

ՀՀ պատանիների, աղջիկների, երիտասարդների, կանանց և տղամարդկանց հավաքականները նվաճել են 3 ոսկե, 7 արծաթե, 11 բրոնզե մեդալ:

Ոսկե մեդալակիրներն են Տիգրան Կիրակոսյանը (Եվրոպայի չեմպիոն), Աշոտ Դանիելյոնը (Սուպեր գավաթի հաղթող) և Էդիկ Պետրոսյանը (Եվրոպայի երիտասարդների չեմպիոն)։

Միաժամանակ, Հայաստանի սամբոյի ֆեդերացիայում վերոնշյալ առաջնությունների մասնակցության արդյունքները գնահատվում են «միջին»` նախորդ տարիների համեմատ։ Աշխարհի, Եվրոպայի առաջնություններում, ինչպես նաև «Բաքու-2015» խաղերում իրենց կարողություններից ցածր մասնակցություն ունեցան հավաքական թիմի առաջատարներ, Աշխարհի և Եվրոպայի չեմպիոններ Աշոտ Դանիելյանը, Տիգրան Կիրակոսյանը, Մավրիկ Նասիբյանը, Վաչիկ Վարդանյանը և Սոսե Բալասանյանը: Վերոնշյալ արդյունքները դեռ քննարկվելու են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի գործկոմի ընդլայնված նիստում` որոշելու համար Մրցաշրջան 2015-ի տասը լավագույն սամբիստներին:

Ֆեդերացիայի մարզական միջացառումների օրացուցային պլանին համաձայն` հայ մարզիկների մասնակցությամբ 2015-ի վերջին միջազգային առաջնությունը Եվրոպայի դեռահասների բաց առաջնությունն է, որն անցկացվելու է դեկտեմբերի 4-8-ը Ստամբուլում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---