ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը ԻՊ-ի դեմ պայքարի բանաձև է ընդունել

ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը ԻՊ-ի դեմ պայքարի բանաձև է ընդունել

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը նոյեմբերի 20-ին միաձայն ընդունել է «Իսլամական պետություն» և «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի բանաձևը, որը ներկայացվել էր Ֆրանսիայի կողմից: ՄԱԿ-ի բանաձևին կողմ են քվեարկել Խորհրդի բոլոր 15 անդամները.,

Ընդունված բանաձևով Ֆրանսիան ՄԱԿ-ի անդամ երկրներին կոչ է անում մարդու հիմնարար իրավունքների միջազգային բոլոր նորմերին համապատասխան միջոցներ ձեռնարկել «Իսլամական պետության» վերահսկողության տակ գտնվող Սիրիայում և Իրաքում, Ռիա Նովոստիին հղումով գրում է Panorama.am-ը:

Բացի այդ բանաձևով պահանջում է «արմատախիլ անել անվտանգ տարածքը», որը ահաբեկիչները ստեղծել են Սիրիայի և Իրաքի գերակշռող մասերում: Փաստաթուղթը «Ֆրոնտ ան-Նուսրա»-ին և «Ալ-Քաիդա»-ի հետ կապված բոլոր խմբավորումներին ճանաչում է որպես աշխարհին ու միջազգային անվտանգությանն սպառնացող վտանգ:

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում նոյեմբերի 13-ի երեկոյան 7 ահաբեկչական հարձակում է իրականացվել։ Ըստ վերջին տվյալների, «Բատակլան» թատրոնում, «Ստադ դե Ֆրանս» ստադիոնի մոտակայքում ու Փարիզի ևս 5 այլ կետում միաժամանակյա հարձակումների ընթացքում զոհվել է ավելի քան 130 մարդ, մոտ 350 հոգի վիրավորվել են: Ֆրանսիայում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված:

Ֆրանսիայի նախագահ Օլանդը պատերազմ է հայտարարել է ահաբեկչական «Իսլամական պետությանը», որը ստանձնել է հարձակման պատասխանատվությունը: Ֆրանսիայի օդուժը հարվածներ է հասցնում Սիրիայում գրոհայինների դիրքերին:

Հոկտեմբերի 31-ի վաղ առավոտյան ռուսական «Կոգալիմավիա» ավիաընկերության Airbus-321 օդանավը, որը կատարում էր 9268 Շարմ էլ Շեյխ- Սանկտ Պետերբուրգ չվերթը, վթարի ենթարկվեց թռիչքից 23 րոպե անց: Ինքնաթիռում կար 217 ուղևոր և անձնակազմի 7 անդամ: A321-ի ինքնագրիչների վերծանմամբ զբաղվող քննիչները հայտնել են, որ գրանցվել է պայթյուն, որը կապված չի եղել շարժիչի խափանման հետ: «Սև արկղերի» ձայնագրությունները թույլ են տալիս լսել պայթյունի աղմուկը, որը տեղի է ունեցել թռիչքի ժամանակ»:

Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը հաստատել է Սինայի թերակղզում կործանված A321 ռուսական ինքնաթիռում ահաբեկչության փաստը։ Նա հայտնել է, որ օդանավում պայթուցիկ սարք է պայթել: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր հերթին հայտարարել է, որ Ռուսաստանը կփնտրի և կպատժի հանցագործներին:

Ահաբեկչության համար պատասխանատվություն է վերցրել «Իսլամական պետությունը»:

ՌԴ հատուկ ծառայությունները $50 մլն պարգևատրում են խոստացել A321 ինքնաթիռի ահաբեկչության հետ կապ ունեցողների մասին տեղեկատվության համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---