ՀՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Մալիի ահաբեկչությունը

ՀՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Մալիի  ահաբեկչությունը

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարարությունը խստորեն դատապարտում է Մալիում տեղի ունեցած ահաբեկչությունը։

Նոյեմբերի 20-ին Մալիի նախագահ Իբրահիմ Բուբաքր Քեյթան հայտարարեց, որ Բամակոյի կենտրոնում Radisson հյուրանոցի վրա հարձակման հետևանքով 19 մարդ է զոհվել, 7-ը` վիրավորվել, 2 ահաբեկիչները ոչնչացվել են: Մալիի իշխանություններն արտակարգ դրություն են հայտարարել երկրում, որը կգործի 10 օր:

«Ցավակցում ենք զոհերի հարազատներին։ Հայաստանը միասնական է միջազգային հանրության հետ՝ ահաբկչության դեմ պայքարում», - ասել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է ԻՊ-ին հավատարմության երդում տված ահաբեկչական «Ալ Մուրաբիտուն» խմբավորումը, որն արդեն ստանձնել է պատասխանատվությունը Մալիում հյուրանոցների վրա հարձակման համար, այդ թվում ընթացիկ տարվա օգոստոսին, երբ հարձակման զոհ դարձավ 13 մարդ:

Կարդացեք նաև՝ Մալիում հյուրանոցի վրա հարձակման զոհ է դարձել 19 մարդ. Արտակարգ դրություն է հայտարարված

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---