Ուկրաինայում ՀՀ դեսպանը լքում է իր նստավայրը. Պատճառը դրա շուրջ կոռուպցիոն սկանդալն է

Ուկրաինայում ՀՀ դեսպանը լքում է իր նստավայրը. Պատճառը  դրա շուրջ կոռուպցիոն սկանդալն է

PanARMENIAN.Net - Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանը նոյեմբերի 23-ին հայտարարել է, որ հեռանում է Կիևում Միչուրինի թիվ 31 հասցեում գտնվող շքեղ առանձնատնից, դրա շուրջ ծագած կոռուպցիոն սկանդալի պատճառով:

Մանուկյանը նոյեմբերի 21-ին հերքել է պնդումները, թե ուկրաինացի նախկին պաշտոնյայի առանձնատունն ընտրելով իր նստավայր՝ ապահովել է վերջինիս ունեցվածքի անձեռնմխելիությունը։

Նոյեմբերի 19-ին ուկրաինական СorruptUA պարբերականը գրել է, որ Ուկրաինայի պաշտոնանկ արված նախագահ Վիկտոր Յանուկովիչի մտերիմ ընկերոջ շքեղ առանձնատունը դարձել է Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանի նստավայրը: Մայրաքաղաք Կիևում Միչուրինի թիվ 31 հասցեում գտնվող առանձնատան դարպասին «Ուկրաինայում Հայաստանի դեսպանի նստավայր» գրությամբ ցուցանակ է հայտնվել: Ուկրաինական լրատվամիջոցը փաստում է՝ առանձնատան սեփականատերը Մարինա Ժուրավլյովան է՝ Յանուկովիչի իշխանության տարիներին Անտառային ռեսուրսների գործակալությունը ղեկավարած Վիկտոր Սիվեցի կինը:

«Զանգահարել եմ տան տիրոջը և արդեն խզել եմ պայմանագիրը նրա հետ: Ես տեղափոխվել եմ ուրիշ տուն: Հիմա, եթե այդ բնակարանի հետ կապված ուկրաինական իշխանությունները խնդիր ունեն, ապա ինչ ուզում են՝ թող անեն, անձեռնմխելիությունը հանված է, ցուցանակը հանված է, դրոշը տեղափոխված է: Դա այլևս Հայաստանի դեսպանի առանձնատունը չէ», - նշել է Մանուկյանը, մեջբերում է «Ազատություն» ռադիոկայանը:

Դեսպանը չի թաքցնում, որ առանձնատունը Մարինա Ժուրավլյովայից է վարձակալել, սակայն պնդում է, որ նրա ամուսնուն՝ Յանուկովիչի մտերիմ Սիվեցին, չի ճանաչում։ Ասաց, որ տունը մինչև ուկրաինական հեղափոխությունն է վարձակալել և մտքով էլ չի անցել, որ այդ շենքը վարձակալելով ինչ-որ մեկի համար դիվանագիտական անձեռնմխելիություն է ապահովում։

Կարդացեք նաև՝ Ուկրաինայում ՀՀ դեսպանը հերքում է իր մասին հրապարակումը. Նա ոչ մեկին անձեռնմխելիություն չի ապահովում

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---