Բրյուսելում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները աշխատում են բնականոն ռեժիմով

Բրյուսելում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները աշխատում են բնականոն ռեժիմով

PanARMENIAN.Net - Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները՝ դեսպանություն, ԵՄ-ում առաքելություն, ՆԱՏՕ-ում առաքելություն բնականոն աշխատում են: Այս մասին հայտնել է ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը Twitter-ի իր միկրաբլոգում:

Բելգիայի ոստիկանությունը նոյեմբերի լույս 23-ի գիշերը Բրյուսելում և Շարլերուայում անցկացրած խուզարկությունների արդյունքում 16 մարդ է ձերբակալել, հայտնել է դաշնային դատախազության պաշտոնական ներկայացուցիչը: Մինչդեռ փարիզյան ահաբեկչությունների գործով գլխավոր կասկածյալ Սալահ Աբդեսլամը չի հայտնաբերվել:

Հատուկ գործողությունը, որը երկրի վարչապետին մոտ անձինք անվանել են աննախադեպ, մի քանի օր է նախապատրաստվել: Թիրախները որոշվել էին այդ թվում նաև օտարերկրյա հատուկ ծառայությունների տեղեկությունների շնորհիվ: Գործողությանը մասնակցել են ոստիկանությունը, զինվորականներ, նաև կիրառվել են ուղղաթիռներ: Հրահանգ էր եղել բնակիչներին չմոտենալ պատուհաններին: Բյուսելի կենտրոնում դադարեցվել էր ավտոբուսների երթևեկությունը: Չէր աշխատում մետրոն: Գործողությունը տևել է մոտ 4 ժամ:

Նոյեմբերի 21-ին հայտնի դարձավ, որ Բելգիայի իշխանությունները փակել են Բրյուսելի մետրոն ահաբեկչական սպառնալիքի պատճառով: Իշխանությունները խնդրել են Բրյուսելի բնակիչներին խուսափել մարդկանց կուտակումներից հարձակման «լուրջ և անխուսափելի» սպառնալիքի պատճառով: «Պոտենցիալ թիրախներ են՝ առևտրի կենտրոնները, հասարակական տրանսպորտը, հանրային վայրերը»,- ասել է վարչապետը: Նա նաև նշել է, որ ըստ առկա տեղեկության՝ երկրում ծրագրվել են «պայթյուններ մի քանի վայրերում՝ մի քանի մարդկանց կողմից»։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---