«Ոսկե գնդակ 2015». Սարգիս Հովսեփյանը և Հենրիխ Մխիթարյանը քվեարկել են Մեսիի օգտին

«Ոսկե գնդակ  2015». Սարգիս Հովսեփյանը և Հենրիխ Մխիթարյանը քվեարկել են Մեսիի օգտին

PanARMENIAN.Net - 2016-ի հունվարի 11-ին ՖԻՖԱ-ն կհրապարակի 2015 «Ոսկե գնդակ» մրցանակի դափնեկրի եւ տարվա լավագույն մարզչի անունները:

Ինչպես հայտնի է, քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեն ՖԻՖԱ-ի անդամ երկրների ազգային թիմերի գլխավոր մարզիչները եւ ավագները, ինչպես նաեւ մեկական մարզական լրագրող երկրից:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ քվեարկության համար սահմանված ժամկետներում մեր հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար հանդիսացող Սարգիս Հովսեփյանը եւ թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը հրապարակել են իրենց տարբերակները: Ահա դրանք:

Սարգիս Հովսեփյան.

Լավագույն ֆուտբոլիստ`

1. Լիոնել Մեսսի 2. Կրիշտիանու Ռոնալդու 3. Լուիս Սուարես

Լավագույն մարզիչ`

1. Խոսեպ Գվարդիոլա 2. Լուիս Էնրիկե 3. Ունաի Էմերի

Հենրիխ Մխիթարյան.

Լավագույն ֆուտբոլիստ`

1. Լիոնել Մեսսի 2. Կրիշտիանու Ռոնալդու 3. Զլատան Իբրահիմովիչ

Լավագույն մարզիչ`

1. Լուիս Էնրիկե 2. Ունաի Էմերի 3. Խոսեպ Գվարդիոլա

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---