IFC Markets-ն ինովացիոն ֆինանսական գործիք կներկայացնի Լոնդոնի համաժողով

IFC Markets-ն  ինովացիոն ֆինանսական գործիք կներկայացնի Լոնդոնի համաժողով

PanARMENIAN.Net - 2015-ի նոյեմբերի 26-27-ը Լոնդոնում տեղի կունենա CFA (Chartered Financial Analyst) ինստիտուտի ամենամյա Եվրոպական ներդրումային համաժողովը, որի ժամանակ IFC Markets ընկերությունը կներկայացնի իր ինովացիոն ֆինանսական գործիքը՝ GeWorko-ն։ Այս մասին հայտնում է IFC Markets կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը:

Մեթոդի համահիմնադիրներն են IFCM Group ընկերության գլխավոր տնօրեն Գևորգ Օդաբաշյանն ու տեղեկատվական տեխնոլոգիաների գծով տնօրեն Արտավազդ Կարդաշյանը։ Ըստ հեղինակների՝ GeWorko մեթոդի յուրահատկությունը նրանում է, որ նրա շնորհիվ հնարավոր է դառնում ստեղծել և ֆինանսական շուկաներում ներդրում կատարել տարատեսակ ակտիվներից բաղկացած պորտֆելներով, որոնք համադրելով հնարավոր է տեսնել մեկի արժեքորոշիչը մյուսի նկատմամբ։

Պորտֆելները կարող են բաղկացած լինել արժույթներից, տարբեր շուկաների արժեթղթերից, ինդեքսներից, ապրանքներից։ Մեթոդն իր տեսակով նման է արտարժութային շուկայում իրականացվող գործարքների գաղափարին, երբ մի ակտիվն արժենշվում է մեկ ուրիշով։ Պորտֆելային ներդրումն, այս տեխնոլոգիայի համաձայն, իրականացվում է երկու պորտֆելի հիման վրա, այսինքն՝ մի պորտֆելը հանդես է գալիս որպես բազային մաս, իսկ մյուսը՝ արժեքորոշիչ։

GeWorko մեթոդը մշակվել է պրոֆեսիոնալ թրեյդերների համար, որոնք ներդրումային գործարքներ իրականացնելիս լրացուցիչ վերլուծության կարիք ունեն։ Ներկայումս այս մեթոդը կիրառելի է միայն NetTradeX առևտրային հարթակում։

CFA ինստիտուտի համաժողովին, որը նվիրված է տարածաշրջանում 2015 թվականի առավել արդիական տնտեսական զարգացումներին, կմասնակցեն աշխարհի 54 երկրից պատվիրակություններ՝ Եվրոպայի առաջատար պորտֆելային մենեջերներ, վերլուծաբաններ, ներդրողներ և տարբեր ընկերությունների ղեկավարներ։

CFA (Chartered Financial Analyst – դիպլոմավորված ֆինանսական վերլուծաբան) ինստիտուտը, որը ստեղծվել է 1962 թվականին, պրոֆեսիոնալ ներդրողների համաշխարհային ասոցիացիա է։ Ինստիտուտը ֆինանսների և ներդրումների ոլորտում շնորհում է աշխարհի ամենահեղինակավոր հավաստագիրը։ CFA ինստիտուտի կենտրոնական գրասենյակները գտնվում են Նյու Յորքում, Լոնդոնում, Հոնգկոնգում, Մումբայիում և Շարլոտսվիլում (ԱՄՆ)։ 2014 թվականի դրությամբ՝ ասոցիացիայի կազմում են գտնվում 120. 000 ներդրողներ և ֆինանսիստներ։

IFCM Group-ն ընկերությունների խումբ է, որն ավելի քան 10 տարի զբաղվում է ֆինանսական տեխնոլոգիաների բնագավառում նոր և արդյունավետ նախագծերի մշակմամբ և իրագործմամբ։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---