Պուտին. Մոսկվան և Թեհրանն ավելի սերտ կգործակցեն սիրիական կարգավորման գործընթացում

Պուտին. Մոսկվան և Թեհրանն ավելի սերտ կգործակցեն սիրիական կարգավորման գործընթացում

PanARMENIAN.Net - Ռուսաստանը և Իրանը կշարունակեն համակարգել գործողությունները ահաբեկչության դեմ պայքարում և մտադիր են ուժեղացնել փոխգործակցությունը սիրիական կարգավորման հարցի շուրջ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, որը Թեհրանում մասնակցում է Գազ արտահանող երկրների ղեկավարների համաժողովին:

«Կշարունակենք համակարգել ահաբեկչության դեմ պայքարը: Կամրապնդենք փոխգործակցությունը Սիրիայի գծով միջազգային խմբում, այդ թվում նպատակ ունենալով իրականացնել համապարփակ միջսիրիական քաղաքական գործընթացի մեկնարկի մասին որոշումները», -ասել է Պուտինը Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ բանակցությունների ավարտին, հայտնում է ՌԻԱ Նովոստին: :

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Իրանի գերագույն ղեկավար Ալի Համենեին քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր, զրույցը կառուցողական է եղել և նախատեսվածից երկար է տևել, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Իրանի հատուկ նշանակության ստորաբաժանումները, ինչպես նաև շիաների «Հեզբոլլահ» խմբավորումն աջակցություն են ցուցաբերում սիրիական բանակին: Ռուսաստանը, Սիրիան, Իրանը և Իրաքը ընդհանուր տեղեկատվական կենտրոն են ստեղծել ԻՊ դեմ պայքարի համար: Այդ կենտրոնի հիմնական գործառույթներն են տարածաշրջանում իրավիճակի և ԻՊ ուժերի տեղակայման և շարժի մասին տեղեկատվության հավաքագրումը, մշակումը և վերլուծությունը: Արևմտյան կոալիցիայի երկրները կենտրոնի աշխատանքներին չեն մասնակցում:

2015-ի սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով կետային ավիահարվածներ է հասցնում ԻՊ գրոհայինների դիրքերին Սիրիայում` Սու-25 կործանիչների, ինչպես նաև ՍՈւ-24Մ և ՍՈւ-34-ի կիրառմամբ: Ըստ ՌԴ ՊՆ, ռուսական ավիացիան արդեն զգալի վնաս է հասցրել գրոհայինների կառավարման համակարգին և նյութատեխնիկական ապահովմանը, ինչպես նաև մահապարտ ահաբեկիչների պատրաստման ենթակառուցվածքներին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---