ԶԼՄ-ներ. Սինայի թերակղզում 2 պայթյուն է որոտացել` կան զոհեր և վիրավորներ

ԶԼՄ-ներ. Սինայի թերակղզում 2 պայթյուն է որոտացել` կան զոհեր և վիրավորներ

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 24-ի առավոտյան Սինայի թերակղզու հյուսիսում` Էլ Արիշ քաղաքում` հյուրանոցի հարևանությամբ 2 պայթյուն է տեղի ունեցել: Այդ մասին հայտնել է եգիպտական հեռուստատեսությունը: 4 մարդ զոհվել է, 12-ը` վիրավորվել: Ըստ վերջին տվյալների, զոհերից 3-ը ոստիկան է, մեկը` մահապարտ ահաբեկիչը: Վիրավորվերից 10-ը ոսռիկան է, 2-ը` անցորդ:

Ըստ ոստիկանության տվյալների, հյուրանոցի մոտ, որտեղ բնակվում են խորհրդարանական ընտրությունների ընթացքին հետևող դատավորները, սկզբից ականապատ ավտոմեքենա է պայթել, իսկ որոշ ժամանակ անց ևս մեկ պայթյուն է որոտացել, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ըստ վերջին տվյալների, պայթուցիկ սարքը գործի է դրել մահապարտ ահաբեկիչը: Նրա մարմնի հատվածները հայտնաբերվել են պայթած ավտոմեքենայում:

Էլ Արիշ քաղաքը Հյուսիսային Սինայ գավառի կենտրոնն է: Այն գտնվում է 100 կմ հեռավորության վրա ռուսական А321-ի կործանման վայրից, որը աղետի ենթարկվեց հոկտեմբերի 31-ին ահաբեկչական գործողության արդյունքում:

Հոկտեմբերի 31-ի վաղ առավոտյան ռուսական «Կոգալիմավիա» ավիաընկերության Airbus-321 օդանավը, որը կատարում էր 9268 Շարմ էլ Շեյխ- Սանկտ Պետերբուրգ չվերթը, որը դուրս է եկել Եգիպտոսից Մոսկվայի ժամանակով 6.21-ին, 23 րոպե անց անհետացել է ռադարների էկրաններից: Ինքնաթիռում կար 217 ուղևոր և անձնակազմի 7 անդամ: Եգիպտոսում աղետի ենթարկված ռուսական А321-ի ինքնագրիչների վերծանմամբ զբաղվող քննիչները հայտնել են, որ գրանցվել է պայթյուն, որը կապված չի եղել շարժիչի խափանման հետ: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ արբանյակը ջերմային բռնկում է գրանցել Սինայի վրա ռուսական ինքնաթիռի կործանման պահին, ինչը կարող է վկայել վառելիքի բակում պայթյունի կամ ռումբի պայթյունի մասին:

ԱՄՆ Պետդեպը իրազեկել է ԱՄՆ քաղաքացիներին «աճող ահաբեկչական սպառնալիքների» մասին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ըստ Պետդեպի, «Իսլամական պետությունը», «Ալ Քայիդան», «Բոկո Հարամը» և մյուսները շարունակում են «հարձակումներ ծրագրել տարբեր տարածաշրջաններում»:

Սպառնալիքի մասին զգուշացումն ուժի մեջ կլինի մինչև 2016-ի փետրվարի 24-ը: BBC-ին տված հարցազրույցում Պետդեպի ներկայացուցիչն ասել է, որ «այս պահի դրությամբ…հիմքեր չկան կարծելու, թե հարձակման թիրախ կարող են դառնալ հենց ԱՄՆ քաղաքացիները»:

Ամերիկացիներին խորհուրդ են տալիս զգոն լինել հասարակական վայրերում և տրանսպորտում, ինչպես նաև ուշադիր հետևել շրջապատին և խուսափել մարդաշատ վայրերից:

«Իշխանությունները համարում են, որ ահաբեկչական գործողությունների հավանականությունը կպահպանվի այնքան ժամանակ, քանի դեռ ԻՊ գրոհայինները տուն են վերադառնում Սիրիայից և Իրաքից»,-ասվում է հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---