Վրաստանի ՊԱԾ-ն հետաքննում է ԻՊ կողմից երկրին սպառնալիքը

Վրաստանի ՊԱԾ-ն հետաքննում է ԻՊ կողմից երկրին սպառնալիքը

PanARMENIAN.Net - Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը հետաքննություն է սկսել`համացանցում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անունից հայտնված տեսանյութի առնչությամբ: Դրանում խմբավորումը սպառնում է Վրաստանին, հայտնում է Նովոստի-Գրուզիան:

Նոյեմբերի 23-ին ԻՊ-ը տեսանյութ է հրապարակել, որում մի քանի անձինք վրացերենով կոչ են անում Վրաստանի մուսուլմաններին աջակցել ԻՊ-ին և միաժամանակ սպառնում երկրին:

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում նոյեմբերի 13-ի երեկոյան 7 ահաբեկչական հարձակում է իրականացվել։ Ըստ վերջին տվյալների, «Բատակլան» թատրոնում, «Ստադ դե Ֆրանս» ստադիոնի մոտակայքում ու Փարիզի ևս 5 այլ կետում միաժամանակյա հարձակումների ընթացքում զոհվել է 132 մարդ, մոտ 350 հոգի վիրավոր է։ Ֆրանսիայում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված: Ֆրանսիայի նախագահ Օլանդը պատերազմ է հայտարարել է ահաբեկչական «Իսլամական պետությանը», որը ստանձնել է հարձակման պատասխանատվությունը: Ֆրանսիայի օդուժը հարվածներ է հասցնում Սիրիայում գրոհայինների դիրքերին:

Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում հայտարարված է ահաբեկչական սպառնալիքի ամենաբարձր` 4-րդ մակարդակ: Երկրի իրավապահ մարմինները գործողություն են իրականացնում Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների հետաքննության շրջանակում:

Կարդացեք նաև՝ ԻՊ գրոհայինները սպառնում են պայթեցնել Սպիտակ տունը

Օլանդ. Ֆրանսիական ավիակիրը կաշխատի առավելագույն վնասը հասցնել ԻՊ-ին

Բելգիայի վարչապետ. Երկրում նախապատրաստվող ահաբեկչության մասին տեղեկություններ կան

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---