87 տարեկանում մահացել է դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանը

87 տարեկանում մահացել է դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 24-ին 87 տարեկանում մահացել է կինոյի և թատրոնի դերսանուհի, ՀԽՍՀ և ԽՍՀՄ, ՀՀ ժողովրդական արտիստ Վարդուհի Վարդերեսյանը:

Ծնվել է 1928-ի մարտի 19-ին, Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում։ 1946-ին տեղափոխվել է Հայաստան։

Վարդուհի Վարդերեսյանը 1947-ին ընդունվել է Լենինականի դրամատիկական թատրոնին կից ստուդիա և նույն թվականից խաղացել է թատրոնում: 1958-ից տեղափոխվել է Երևանի Սունդուկյանի անվան թատրոն: Կերտել է բազմաթիվ դերեր թատրոնում` Շիրվանզադեի«Պատվի համար»` Մարգարիտ, Չեխովի «Բալենու այգի»` Ռանևսկայա, Դյուրենմաթի «Ծեր տիկնոջ այցը»` Քլերի Ցախնասյան, Սարոյանի «Իմ սիրտը լեռներում»` Ջոնի, Շանթի «Հին աստվածներ»` Իշխանուհի և այլն: Խաղացել է նաև արևմտահայ դերերում` «Պաղդասար Աղբար»` Անույշ և այլն:

Նկարահանվել է «Պատվի համար», «Մոր սիրտը», «Ճանապարհ դեպի կրկես», «Հայրիկ», «Կարինե» և այլ ֆիլմերում: Հայաստանի Ազգային ռադիոյի ոսկե ֆոնդում ունի ավելի քան 100 ձայնագրություն:

Վարդուհի Վարդերեսյանըդերասան, թատերագետ Գևորգ Աբաջյանի կինն է:

1958-ից Վարդերեսյանը նկարահանվել է հեռուստաներկայացումներում, ի դեպ` եղել է առաջին հեռուստաներկայացման դերասանուհիներից: 1985-ին հրավիրվել է Սիրիայի Հալեպ քաղաքի «Ադամյան» թատրոն, որտեղ արժանացել է ոսկե մեդալի: Ստացել է բազմաթիվ պետական բարձրագույն պատվոգրեր, մրցանակներ, շնորհակալագրեր: 1965թ. արժանացել է ՀԽՍՀ, 1988թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչմանը:

1995-ին պարգևատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալով, 2001-ին՝ Երևանի պատվավոր քաղաքացու կոչումով, 2013-ին՝ ՀՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---