Սիրիայում կրակոցներից ռուս լրագրողներ են վիրավորվել

Սիրիայում կրակոցներից  ռուս լրագրողներ են վիրավորվել

PanARMENIAN.Net - Սիրիայում կրակոցներ են արձակվել այն մեքենաների ուղղությամբ, որոնցում եղել են ռուս լրագրողներ: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությանը:

Արձակված կրակոցներն եղել են Դագմաշլիա բնակավայրի մերձակայքում. մարմնական վնասվածքներ են ստացել երեք ռուս լրագրող, Ռիա Նովոստիին հղումով գրում է Panoram.am-ը:

«Երեք ռուս լրագրող թեթև վնասվածքներ են ստացել: Ներկա պահին լրագրողները գտնվում են ռուսական «Հմեյմիմ» ավիաբազայում, որտեղ նրանց ցուցաբերվում է որակյալ բժշկական օգնություն»,- նշված է հաղորդագրության մեջ:

2015-ի սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով կետային ավիահարվածներ է հասցնում ԻՊ գրոհայինների դիրքերին Սիրիայում` Սու-25 կործանիչների, ինչպես նաև ՍՈւ-24Մ և ՍՈւ-34-ի կիրառմամբ: Ըստ ՌԴ ՊՆ, ռուսական ավիացիան արդեն զգալի վնաս է հասցրել գրոհայինների կառավարման համակարգին և նյութատեխնիկական ապահովմանը, ինչպես նաև մահապարտ ահաբեկիչների պատրաստման ենթակառուցվածքներին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---