Qatar Airways-ը մուտք է գործում հայկական շուկա

Qatar Airways-ը մուտք է գործում հայկական շուկա

PanARMENIAN.Net - 2016թ. «Քաթարի ավիաուղիները» (Qatar Airways) կանոնավոր չվերթեր կիրականացնի Երևան - Դոհա ուղղությամբ: «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությունը հաջողությամբ ավարտել է բանակցությունները Քաթարի ավիաուղիների հետ: Վերջին շրջանում բանակցություններն առավել ակտիվ ընթացք ստացան այն բանից հետո, երբ Etihad ավիաընկերությունը հայտարարեց Հայաստանի ուղղությամբ չվերթերը դադարեցնելու մտադրության մասին:

«Մենք շատ հպարտ ենք, որ «Քաթարի ավիաուղիները», որը երեք տարի անընդմեջ ճանաչվել է Տարվա լավագույն ավիաընկերություն, ընտրել է Հայաստանը որպես իր նոր ուղղություններից մեկը»,-ասվում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ»-ի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Քաթարի ավիաուղիները Միջին Արևելքի ամենամեծ ավիաընկերություններից մեկն է, ունի մեծ ցանց և թռիչքներ է իրականացնում ավելի քան 140 ուղղություններով: «Քաթարի ավիաուղիների» շարժակազմը համալրված է ավելի քան 340 ժամանակակից օդանավերով, այդ թվում Airbus A350, Airbus A380-800, Boeing 777-200, Boeing 777-300, Boeing 787-8 (Dreamliner) և այլն: Դոհայի օդանավակայանը հարմարավետ տարանցիկ կետ կարող է լինել Հայաստանից ԱՄՆ, Մերձավոր և Հեռավոր Արևելք մեկնողների համար:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---