Բելգիայում 4 ձերբակալվածի մեղադրանք է առաջադրվել՝ ահաբեկչությանը հանցակցության կասկածանքով

Բելգիայում 4 ձերբակալվածի մեղադրանք է առաջադրվել՝ ահաբեկչությանը հանցակցության կասկածանքով

PanARMENIAN.Net - Բելգիայի իշխանությունները մեղադրանք են առաջադրել 4 ձերբակալվածի նկատմամբ՝ Փարիզի ահաբեկչություններին հանցակցության կասկածանքով: Իսկ 15 ձերբակալված հարցաքննվելուց հետո ազատ է արձակվել, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը հայտնել է, որ երկրում շարունակում է պահպանվել անվտանգության ամենաբարձր մակարդակը: Այդուհանդերձ, նոյեմբերի 25-ից դպրոցներն ու մետրոպոլիտենը կսկսեն աշխատել:

Բելգիայի ոստիկանությունը նոյեմբերի լույս 23-ի գիշերը Բրյուսելում և Շարլերուայում անցկացրած խուզարկությունների արդյունքում 16 մարդ է ձերբակալել, հայտնել է դաշնային դատախազության պաշտոնական ներկայացուցիչը:

«16 մարդ ձերբակալվել է, նոյեմբրի 23-ին որոշում կկայացվի նրանց կալանավորելու մասին»,- ասել է դատախազության ներկայացուցիչը:

Մինչդեռ փարիզյան ահաբեկչությունների գործով գլխավոր կասկածյալ Սալահ Աբդեսլամը չի հայտնաբերվել:

Նոյեմբերի 21-ին հայտնի դարձավ, որ Բելգիայի իշխանությունները փակել են Բրյուսելի մետրոն ահաբեկչական սպառնալիքի պատճառով: Իշխանությունները խնդրել են Բրյուսելի բնակիչներին խուսափել մարդկանց կուտակումներից հարձակման «լուրջ և անխուսափելի» սպառնալիքի պատճառով: «Պոտենցիալ թիրախներ են՝ առևտրի կենտրոնները, հասարակական տրանսպորտը, հանրային վայրերը»,- ասել է վարչապետը: Նա նաև նշել է, որ ըստ առկա տեղեկության՝ երկրում ծրագրվել են «պայթյուններ մի քանի վայրերում՝ մի քանի մարդկանց կողմից»։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---