Սատանովսկի. Թուրքիան շարունակում է փրկել ԻՊ-ին

Սատանովսկի. Թուրքիան շարունակում է փրկել ԻՊ-ին

PanARMENIAN.Net - Թուրքիան շարունակում է փրկել «Իսլամական պետություն» խմբավորմանը և ռուսական ինքնաթիռի խոցումն այդ շղթայի շարունակությունն է, կարծում է ՌԴ Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին:

«Մի երկրի համար, որն առևտուր է անում ԻՊ հետ և թույլ տալիս նրա գրոհայինների անցումը Սիրիա իր տարածքով, անշուշտ, ռուսական ռազմական ինքնաթիռի ոչնչացումն իրավաչափ է»,-ասել է Սատանովսկին, հայտնում է Rusarminfo-ն:

Ըստ փորձագետի, Թուրքիան հարվածում է բոլոր այն ուժերին, որոնք պայքարում են ահաբեկիչների դեմ, և Սիրիայի հյուսիսն իր տարածքն է համարում:

«Նման իրավիճակում Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի գործողություններն, անկասկած, հակասում են Անկարայի շահերին, քանի որ ուղղված են ահաբեկիչների ոչնչացմանը, և այս իրավիճակում Էրդողանն ադեկվատ չի պահում իրեն»,-ասել է Սատանովսկին:

Նոյեմբերի 24-ին թուքական F-16 կործանիչը ռուսական Սու-24 ինքնաթիռ է խոցել Սիրիայի հետ սահմանին: Ինչպես հայտարարել է Թուրքիայի ՊՆ-ն, ինքնաթիռը 10 անգամ զգուշացվել է 5 րոպեի ընթացքում, և ոչնչացման պահին ինքնաթիռի պատկանելությունը հայտնի չի եղել:

Օդաչունելից մեկն, ըստ որոշ տվյալների զոհվել է, մյուսին գերեվարել են տեղաբնակ թուրքմենները:

Սու-24 ռուսական ռազմական ինքնաթիռը խոցվել է Սիրիայի տարածքում «օդ-օդ» հրիթռով, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Ըստ ՌԴ նախագահի, ռուս օդաչուներն ու ռուսական ինքնաթիռը չէին սպառնում Թուրքիային: «Սու-24 ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումը հարված է թիկունքից, որ հասցրեցին ահաբեկիչներին աջակցողները»,-ասել է նա: Միաժամանակ ՌԴ նախագահը հայտարարել է, որ ՌԴ-ն վաղուց է ֆիքսել, որ Թուրքիայի տարածքում շատ նավթ կա, որը ստացվում է ԻՊ կողմից վերահսկվող հանքերից:

Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ռուսական ինքնաթիռի ողբերգությունը ամենալուրջ հետևանքները կունենա Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---