ՀՀ մարզերում անասնաբուժական 20 կենտրոն կհիմնվի

ՀՀ մարզերում անասնաբուժական 20 կենտրոն կհիմնվի

PanARMENIAN.Net - Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում շուտով կբացվի անասնաբուժական կենտրոն, որը տարածաշրջանի գյուղերի ֆերմերներային տնտեսություններին կմատուցի անասնաբուժական ծառայություն, կապահովվի դեղամիջոցներով, վերապատրաստումներ կկազմակերպի: Շենքն ամբողջությամբ պատրաստ է, մասնագետները պատրաստ են սպասարկել:

Ծրագիրն իրականացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակը:

ԳԾԻԳ տնօրեն Գագիկ Խաչատրյանը տեղեկացրել է, որ կենտրոնների հիմնումը իրականացվում է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության ծրագրով» (CARMAC) ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Համաշախարհային բանկի կողմից:

Մինչև 2020-ը հանրապետության 10 մարզում կգործի նման 20 կենտրոն, որոնց մի մասն արդեն գործում են կամ նախագծված են, գրում է Armtimes.com-ը:

Միջազգային CARD ծրագրով Հայաստանում ստեղծվել են մի քանի անասնաբուժական կենտրոններ, իսկ Համաշխարհային բանկը այդ կենտրոնների թիվը ավելացնում է: Արդեն նման անասնաբուժական կենտրոններ են գործում Սյունիքի մարզի Խնձորեսկ համայնքում, Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղում, որից օգտվում են Ապարանի, Արագածի և Աշտարակի ֆերմերային տնտեսությունները:

Տավուշի մարզի Բերդ քաղաքու կառուցվելիք կենտրոնի նախագծային աշխատանքներն ավարտվել են: Նախատեսված է նման կենտրոն հիմնել նաև Լոռու մարզի Մեծ Պարնի գյուղում:

Գագիկ Խաչատրյաի խոսքով՝ այս կենտրոնները մեծ առավելություն ունեն: Կենտրոններում աշխատում են հատուկ վերապատրաստում անցած անասնաբույժներ, որոնց հետ ուսուցում են իրականացրել արտասահմանից հրավիրված և տեղական մասնագետներ: Ուսուցումն իրականացվել է CARD Ագրոբիզնեսի զարգացման կենտրոնի միջոցով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---