Եվրոպայում աճում են հակաիսլամիստական տրամադրությունները

Եվրոպայում աճում են հակաիսլամիստական տրամադրությունները

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի մահմեդական համայնքը բողոքում է, որ փարիզյան ահաբեկչություններից հետո երկրում առավել հաճախակի են դարձել իսլամատյացության հողի վրա հարձակումները:

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում նոյեմբերի 13-ի երեկոյան 7 ահաբեկչական հարձակում է իրականացվել։ Ըստ վերջին տվյալների, «Բատակլան» թատրոնում, «Ստադ դե Ֆրանս» ստադիոնի մոտակայքում ու Փարիզի ևս 5 այլ կետում միաժամանակյա հարձակումների ընթացքում զոհվել է 132 մարդ, մոտ 350 հոգի վիրավոր է։Ֆրանսիայում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված:

Ըստ Բրիտանիայի կառավարության աշխատանքային խմբի, հարձակումները մահմեդականների վրա աճել են գրեթե 300 տոկոսով` վերջին շաբաթում այդպիսի 115 դեպք է արձանագրվել: Ավելի հաջաճ հարձակումների են ենթարկվում, բառացի կամ ֆիզիկական ազդեցությամբ, 14-45 տարեկան կանայք և աղջիկները, որոնք հիջաբ են կրում: Միջադեպերի մեծ մասը տեղի է ունեցել հասարակական վայրերում:

Աճում են հակաիսլամիստական տրամադրությունները նաև Ֆրանսիայում: Իրավապաշտպանները խոսում են այլատյաց գրաֆիտիների համաճարակի մասին և գրանցում են մահմեդականների վրա հարձակումների աճ: Փարիզի մեծ մզկիթը մայրաքաղաքի 5-րդ շրջանում և մահմեդականների այլ հավաքտեղիներ ոստիկանության մշտական հսկողության տակ են գտնվում, հայտնում է Euronews-ը:

Ծագումով ալժիրցի ֆրանսաբնակ Աբդելլահը հավանություն է տալիս դրան. «Ճիշտ է անվտանգության միջոցներ ընդունելը, քանի որ մարդկանց մոտ կանխակալ վերաբերմունք է ձևավորվել: Նրանք բոլոր մահմեդականներին են վերագրում իսլամի անունից կատարված հանցագործությունները: Ուստի նորմալ է, որ մահմեդականներին ևս պետք է պաշտպանել»:

Ենթադրվում է, որ մահմեդականների դեմ հարձակումների քանակը գերազանցում է պաշտոնական տվյալները, քանի որ տուժածներից շատերը վախենում են դիմել ոստիկանություն կամ մահմեդական համայնքի ակտիվիստներին:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի կառավարությունն արգելեց մզկիթի կառուցումը Լոնդոնում, որը Սբ Պողոսի տաճարից մեծ պետք է լիներ: Մզկիթը նախատեսվում էր կառուցել Լոնդոնի Նյուեմ շրջանում` Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի արևելքում: Սակայն շրջանի իշխանությունները մերժել են նախաձեռնությունը:

Եթե պահպանվեն առկա միտումները, մինչև 2050 թ. քրիստոնյաների ու մահմեդականների քանակը մոլորակում կարող է հավասարվել, իսկ 2070-ին արդեն մահմեդականները մեծամասնություն կկազմեն: Նման կանխատեսում կա Վաշինգտոնի Պիուի անվան հետազոտական կենտրոնի մասնագիտական բաժանմունքի հրապարակած զեկույցում: Եվրոպայում միգրացիայի հետևանքով մահմեդականների քանակը կկազմի բնակչության ընդհանուր քանակի 10 տոկոսը: Մի շարք երկրներում, ներառյալ Մեծ Բրիտանիան, Նիդերլանդները, Ֆրանսիան, քրիստոնյաներն այլևս մեծամասնություն չեն կազմի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---