Գյումրու դպրոցականները կներկայացնեն իրենց ստեղծված համակարգչային խաղերը

Գյումրու դպրոցականները կներկայացնեն իրենց  ստեղծված համակարգչային խաղերը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 25-ին Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում (ԳՏԿ) տեղի կունենա գյումրեցի դպրոցականների պատրաստված համակարգչային խաղերի ցուցադրությունը: Այս մասին տեղեկացրել են Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամից:

Հիմնադրամը ԳՏԿ-ի հետ համատեղ 2015-ի ամռային արձակուրդների ընթացքում Գյումրիի 11-18 տարեկան աշակերտների համար կազմակերպել էր ամառային դպրոց ծրագիրը, որի ընթացքում դպրոցականները սովորել էին KODU միջավայրում խաղերի պատրաստում և վեբ կայքերի պատրաստում: Ամառային դպրոցին մասնակցել էին Գյումրիի տարբեր դպրոցների 200 աշակերտ:

Ծրագրի նպատակն է աշակերտների մոտ զարգացնել թիմային աշխատանքի, ինչպես նաև գործարար ներկայացումներ իրականացնելու հմտություններ: Դասընթացը ներառում էր նաև գործնական աշխատանքներ՝ համապատասխան տեսական գիտելիքները ամրապնդելու և կիրառելու նպատակով:

Նոյեմբերի 25-ին աշակերտները հնարավորություն կունենան ներկայացնել ամառային դպրոցի արդյունքները՝ իրենց կողմից պատրաստված խաղերը: Գյումրու նորարար դպրոցականների աշխատանքները դիտելու համար հրավիրում ենք բոլոր հետաքրքված անձանց, գրում է Panorama.am-ը:

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի գործունեության ուղղություններից է մասնագիտական կարողությունների զարգացումը և տարբեր կրթական ծրագրերի, դասընթացների կազմակերպումը՝ ուղղված տարածաշրջանի երիտասարդների հմտությունների և գիտելիքների զարգացմանը ՏՏ, մաքուր տեխնոլոգիաների, ճարտարա¬գիտության, հեռահաղորդակցության, մուլտիմեդիայի և այլ ոլորտներում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---