Վիրահայոց թեմը չի հրաժարվելու ադրբեջանական անվճար գազից

Վիրահայոց թեմը  չի հրաժարվելու  ադրբեջանական  անվճար  գազից

PanARMENIAN.Net - Արդեն երրորդ տարին անընդմեջ Ադրբեջանի պետական նավթային ընկերության Վրաստանում գործող դուստր ձեռնարկության՝ Socar Georgia-ի կողմից Վրաստանի ավանդական կրոնական համայնքների գործող սրբավայրերին, եկեղեցիներին, մզկիթներին, սինագոգներին, այդ թվում նաև Վիրահայոց թեմի եկեղեցիներին մատակարարվում է անվճար գազ:

Socar Georgia ընկերության և Վիրահայոց թեմի միջև կնքած պայմանագիրն ավարտվում է 2015-ի վերջին: Այն մասին, թե այնուհետև հարցն ինչպիսի լուծում կստանա, թեմը տեղեկացված չէ:

PanARMENIAN.Net ը տեղեկացել է Վիրահայոց թեմի մամլո և լրատվության բաժնից, որ առաջնորդարանը նաև չի տիրապետում Վրաստանի հայկական եկեղեցիների կողմից սպառվող գազի ծավալի և դրա դիմաց վճարի մասին տվյալներին, քանի որ գազամատակարարման ընկերության ներկայացուցիչներն են հետևում ընդհանուր հաշվիչներին և վճարումը կատարվում է համապատասխանաբար:

Հարցին, թե արդյո՞ք Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմը քննարկել է ադրբեջանական անվճար գազից հրաժարվել ու հարցը, լրատվության բաժնից պատասխանել են.

«Հայ առաքելական Սբ եկեղեցու Վիրահայոց թեմը չի պատրաստվում հրաժարվել իրեն մատակարարվող ադրբեջանական անվճար գազից: Ինչպես արդեն նշեցինք, անվճար գազ մատակարարվում է Վրաստանի ավանդական կրոնական համայնքների գործող սրբավայրերին, եկեղեցիներին, մզկիթներին, սինագոգներին, այդ թվում նաև Վիրահայոց թեմի եկեղեցիներին: Վիրահայոց թեմն ընդհանրապես չի քննարկում ադրբեջանական անվճար գազից հրաժարվելու հարցը, քանի որ չի տեսնում դրա անհրաժեշտությունը»:

Նշվել է նաև, որ մատուցված անվճար գազը հնարավորություն է ընձեռում խնայված նյութական միջոցներն ուղղել Թեմի կրթական, երիտասարդական և մշակութային գործունեության զարգացմանը:

Նոյեմբերի սկզբին ադրբեջանական ANS հեռուստատեսությանը տված հարցազրույցում Ադրբեջանի պետական նավթային ընկերության նախագահ Ռովնագ Աբդուլաևը հայտարարել էր, որ երկրի նախագահ Իլհամ Ալիևի կարգադրությամբ անվճար գազ են մատակարարելու Վրաստանի բոլոր կրոնական հաստատություններին, այդ թվում՝ Հայ առաքելական եկեղեցուն:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---