Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել ԱԱ-ում

Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել ԱԱ-ում

PanARMENIAN.Net - Հյուսթոնում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Անդրանիկ Կարապետյանը (77 կգ) զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը, հայտնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:

Կարապետյանն առաջին մոտեցման ժամանակ պոկել է 164 կգ: Հաջորդ մոտեցման ընթացում նա չկարողացավ բարձրացնել 167 կգ, սակայն երրորդ մոտեցումով բարձրացրել է 167 կգ ծանրաձողը և նվաճել փոքր բրոնզե մեդալ: Հրում վարժությունում հայ ծանրորդն առաջին մոտեցման ժամանակ չբարձրացրեց 191 կգ, սակայն երկրորդի ժամանակ կարողացավ գլխավերևում պահել ծանրաձողը: Երրորդ մոտեցման ժամանակ հրեց 196 կգ:

Երկամարտի 363 կգ արդյունքով Կարապետյանը գրավել է 4-րդ հորիզոնականը: Նա միայն անձնական քաշով է զիջել բրոնզե մեդալ նվաճած, եգիպտացի Մահմուդ Մոհամեդ Իհաբին: Այս քաշային կարգում աշխարհի չեմպիոն է դարձել ղազախ Նիջադ Ռահիմվը, ով երկամարտում գրանցել է 372 կգ արդյունք:

77 կգ քաշային Տիգրան Մարտիրոսյանն առաջին մոտեցումով չի կարողացել պոկել 163 կգ ծանրաձողը: Ձախողել է նաև հաջորդ երկու մոտեցուը և զրո ստացել:

Նազիկ Ավդալյանը պայքարի մեջ կմտնի նոյեմբերի 26-27-ին ժամը 01:30-ին: Նոյեմբերի 27-28-ին մեդալների համար կպայքարեն 75 կգ քաշային Սոնա Պողոսյանը (ժամը 01:00-ին), իսկ ժամը 03:30-ին` Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ): Մրցումային վերջին օրը պայքարի դուրս կգան գերծանր քաշային Գոռ Մինասյանը և Ռուբեն Ալեքսանյանը՝ ժամը 01:00, իսկ 03:30-ին՝ Հռիփսիմե Խուրշուդյանը (75 + կգ):

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---