Հայոց ցեղասպանության հերքումը պատասխանատվության ենթարկելու մասին օրինագիծը` ՌԴ պետդումայում

Հայոց ցեղասպանության հերքումը պատասխանատվության ենթարկելու մասին օրինագիծը` ՌԴ պետդումայում

PanARMENIAN.Net - Ռուսաստանի Պետական դումայում ներկայացվել է օրինագիծ` Հայոց ցեղասպանության հերքման համար պատասխանատվության վերաբերյալ:

Այս մասին հայտնել է պատգամավոր, «Արդար Ռուսաստան» կուսակցության առաջնորդ Սերգեյ Միրոնովը Twitter-ի իր միկրոբլոգում:

ՌԴ պետդուման ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 1995-ին: Ցեղասպանության հերքման համար պատասխանատվության վերաբերյալ օրինագծի ներկայացումը տեղի է ունենում ռուս-թուրքական հարաբերությունների սրման ֆոնին:

Նոյեմբերի 24-ին թուքական F-16 կործանիչը ռուսական Սու-24 ինքնաթիռ է խոցել Սիրիայի հետ սահմանին: Ինչպես հայտարարել է Թուրքիայի ՊՆ-ն, ինքնաթիռը 10 անգամ զգուշացվել է 5 րոպեի ընթացքում, և ոչնչացման պահին ինքնաթիռի պատկանելությունը հայտնի չի եղել:

Սու-24 ռուսական ռազմական ինքնաթիռը խոցվել է Սիրիայի տարածքում «օդ-օդ» հրիթռով, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Ըստ ՌԴ նախագահի, ռուս օդաչուներն ու ռուսական ինքնաթիռը չէին սպառնում Թուրքիային: «Սու-24 ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումը հարված է թիկունքից, որ հասցրեցին ահաբեկիչներին աջակցողները»,-ասել է նա: Միաժամանակ ՌԴ նախագահը հայտարարել է, որ ՌԴ-ն վաղուց է ֆիքսել, որ Թուրքիայի տարածքում շատ նավթ կա, որը ստացվում է ԻՊ կողմից վերահսկվող հանքերից: Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ռուսական ինքնաթիռի ողբերգությունը ամենալուրջ հետևանքները կունենա Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների համար:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---