Սու-24-ի փրկված օդաչու. Թուրքերը զգուշացում չեն արել և կապ չեն հաստատել

Սու-24-ի փրկված օդաչու. Թուրքերը զգուշացում չեն արել և կապ չեն հաստատել

PanARMENIAN.Net - Թուրքիայի սահմանից ոչ հեռու Սիրիայում թուրքերի կողմից խոցված ռուսական Սու-24 ինքնաթիռի օդաչու Կոնստանտին Մուրախտինը հայտնել է, որ թուրք զինվորականները չեն զգուշացրել անձնակազմին սահմանը խախտելու մասին, իսկ հրթիռը անսպասելի է գործարկվել:

ՌԵՆ ՏՎ-ին տված հարցազրույցում Մուրախտինը, որը գտնվում է Լաթակիայի հիվանդանոցում, հայտնել է, որ «թուրքերը ոչ մի զգուշացում չեն արել և օդաչուների հետ կապ չեն հաստատել»:

Ըստ նրա, հրթիռը, որը խոցել է ինքնաիթռը 6000 մ բարձրության վրա, իրենք չեն տեսել:

Մուրախտինն ասել է, որ հրթիռը խոցել է ռմբակոծիչի պոչը:

Ինչ վերաբերվում է թուրքական կողմի մեղադրանքներին օդային տարածքը խախտելու վերաբերյալ, Մուրախտինը լիովին բացառել է այդ հնարավորությունը: «Դա բացառված է, առավել ևս, որ մենք ընթանում էինք 6000 մ բարձրության վրա, եղանակը պարզ էր…Ամբողջ թռիչքը մինչ հրթիռի պայթյունը լիովին վերահսկվել է իմ կողմից»,-ասել է օդաչուն «Ռոսիա 1» հեռուստաալիքին տված մեկնաբանության մեջ:

Օդաչուն նաև հայտնել է որ ողջ-առողջ է և դուրս գրվելուց հետո խնդրելու է հրամանատարությանը թողնել իրեն Հմեյմիմ բազայում` կատարելու համար ահաբեկչության դեմ պայքարին ուղղված առաջադրանքներ: Ըստ Մուրախտինի, նա դեռ «պարտք» ունի տալու զոհված հրամանատար Օլեգ Պեշկովի համար», հայտնում է ՌԲԿ-ն:

Նոյեմբերի 24-ին թուքական F-16 կործանիչը ռուսական Սու-24 ինքնաթիռ է խոցել Սիրիայի հետ սահմանին: Ինչպես հայտարարել է Թուրքիայի ՊՆ-ն, ինքնաթիռը 10 անգամ զգուշացվել է 5 րոպեի ընթացքում, և ոչնչացման պահին ինքնաթիռի պատկանելությունը հայտնի չի եղել:

Օդաչուներից մեկին հաջողվել է փրկել սիրիական բանակի աջակցությամբ, մյուսին` գնդակահարել են ցամաքից: Փոխգնդապետ Պեշկովը կատապուլտի միջոցով դուրս նետվելով կործանվող ինքնաթիռից, հայտնվել է ապստամբների ձեռքում: Շտուրման Մուրախտինին հաջողվել է փրկել:

Որոնողական գործողության ժամանակ խոցվեց նաև ռուսական Մի-8 ուղղաթիռը, Զոհվեց պայմանագրային Ալեքսանդր Պոզինչը:

Նոյեմբերի 25-ին ՌԴ նախագահը հրամանագիր ստորագրեց զոհված զինծառայողնեին պետական պարգևներով պարգևատրելու մասին:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---