Եվրապատգամավոր. Եվրամիության դիրքորոշումը Թուրքիայի հարցում երկերեսանի է

Եվրապատգամավոր. Եվրամիության դիրքորոշումը Թուրքիայի հարցում երկերեսանի է

PanARMENIAN.Net - Հունական «Ժողովրդական միասնություն» կուսակցությունից ընտրված Եվրախորհրդարանի պատգամավոր Նիկոս Խունտիսը երկերեսանի է անվանել Եվրամիության քաղաքականությունը Թուրքիայի, ահաբեկչության դեմ պայքարի և փախստականների հարցում:

«Փախստականների ճգնաժամի հանգուցալուծումը Եվրամիությունում կարելի է նկարագրել եվրոպական լեզուների մեծ մասին բնորոշ մեկ բառով` երեսպաշտություն»,-հայտարարել է Խունտիսը Եվրախորհրդարանի ընդլայնված նիստում` Վալետտայի և G20-ի գագաթնաժողովների արդյունքներին նվիրված լսումների ժամանակ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Երեսպաշտություն է ահաբեկչության դեմ և փախստականների խնդրին նվիրված G20 գագաթնաժողովը Թուրքիայում անցկացնելն ու լռելը Թուրքիայի դերի մասին այդ ամենում: Երկերեսանիություն է արդարացնել ռուսական ինքնաթիռի խոցումը օդային տարածքը խախտելու համար, երբ թուրքական ինքնաթիռներն ամեն օր խախտում են Հունաստանի օդային տարածքը»,-ասել է Խունտիսը:

Նոյեմբերի 24-ին թուքական F-16 կործանիչը ռուսական Սու-24 ինքնաթիռ է խոցել Սիրիայի հետ սահմանին: Ինչպես հայտարարել է Թուրքիայի ՊՆ-ն, ինքնաթիռը 10 անգամ զգուշացվել է 5 րոպեի ընթացքում, և ոչնչացման պահին ինքնաթիռի պատկանելությունը հայտնի չի եղել:

Սու-24 ռուսական ռազմական ինքնաթիռը խոցվել է Սիրիայի տարածքում «օդ-օդ» հրիթռով, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Ըստ ՌԴ նախագահի, ռուս օդաչուներն ու ռուսական ինքնաթիռը չէին սպառնում Թուրքիային: «Սու-24 ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումը հարված է թիկունքից, որ հասցրեցին ահաբեկիչներին աջակցողները»,-ասել է նա: Միաժամանակ ՌԴ նախագահը հայտարարել է, որ ՌԴ-ն վաղուց է ֆիքսել, որ Թուրքիայի տարածքում շատ նավթ կա, որը ստացվում է ԻՊ կողմից վերահսկվող հանքերից:

Անդրադառնալով փախստականների խնդրին`հույն պատգամավորն ասել է. «Երեսպաշտություն է պահպանել Դուբլինի պայմանավորվածությունները: Երեսպաշտություն է ասել, թե Frontex-ը վերահսկում է Եվրոպայի արտաքին սահմանները: Եկերեսանիություն է չխոստովանել, որ փախստականները փախչում են այն պատերազմներից, որոնց մենք մասնակցում ենք, կամ որոնց դրդապատճառն ենք հանդիսացել»,-ասել է նա:

1990 թ. Դուբլինի պայմանավորվածությունների համաձայն ապաստան տրամադրելու հարցը պետք է քննի այն երկիրը, որի սահմանը հատել է փախստականը ԵՄ մտնելիս: Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ մինչև 2016-ի գարունը կմշակվեն համաձայնության փոփոխությանն ուղղված առաջարկներ, քանի որ «այն չի աշխատում»:

Վերջում եվրապատգամավորը մեջբերել է գերմանացի գրող Բերտոլդ Բրեխթին. «Երբ երեսպաշտությունը վատ է ստացվում, պետք է անցնել ճշմարտության»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---