€75 մլն-ի վարկ` Վեդիի ջրամբարի շինարարությանը

€75 մլն-ի վարկ`  Վեդիի ջրամբարի շինարարությանը

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև կկնքվի 75 մլն եվրո արժողությամբ վարկային համաձայնագիր՝ Վեդու ջրամբարի շինարարական աշխատանքների ֆինանսավորման նպատակով: ՀՀ կառավարությունը նոյեմբերի 26-ի նիստում հավանություն է տվել համաձայնագրի կնքմանը:

ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը նշել է, որ համաձայնագրով նախատեսված ծրագրի իրականացումը հնարավորություն կտա Արարատյան դաշտավայրում մեղմելու սակավաջրությունը, ինչպես նաև մեխանիկական ոռոգումից անցում կատարել ինքնահոս համակարգի, ինչն, իր հերթին, կհանգեցնի էլեկտրաէներգիայի խնայմանը:

«Վարկի մարման ժամկետը 20 տարի է, որից 6 տարին` արտոնյալ, տոկոսադրույքը` կողմնորոշիչ», - ասել է նախարարը, մեջբերում է Panorama.am-ը:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր հերթին հայտնել է, որ Կառավարությունը ջրամբարաշինությունը հայտարարել է գերակա ուղղություն և հանձնարարել շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներին՝ տեխնիկական աշխատանքներն արագ կազմակերպել՝ փետրվար-մարտ ամիսներին շինարարությունն սկսելու համար:

2016-ին նախատեսվում է Վեդի գետի վրա կառուցել 20 մլն խմ ընդհանուր ծավալով, 70 մ պատվարի բարձրությամբ ջրամբար: Այն հնարավորություն կտա մոտ 2744 հա հողատարածքի ոռոգումն իրականացնել ինքնահոս եղանակով` ներկայիս մեխանիկականի փոխարեն: Արդյունքում մի շարք ջրհան կայաններ կհանվեն շահագործումից, ինչը կնպաստի նաև համակարգի առավել արդյունավետ գործունեությանը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---