Իրանի խորհրդարանի խոսնակը խոցված Սու-24-ի մասին. Դա Թուրքիայի մեծ սխալն էր, Օբամայի աջակցությունն` էլ ավելի մեծ26 նոյեմբերի 2015 - 13:59 AMT PanARMENIAN.Net - Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին հայտարարել է, որ Թուրքիայի իշխանությունները մեծ սխալ են գործել, խոցելով ռուսական ռազմական ինքնաթիռը, սակայն ԱՄՆ էլ ավելի մեծ սխալ է արել` սատարելով թուրքական իշխանություններին: «Դա մեծ սխալ էր, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի աջակցությունն այդ գործողությանն էլ ավելի մեծ սխալ էր, որն ավելի է սրում հակամարտությունը տարածաշրջանում»,-ասել է Լարիջանին, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ինչպես նշում է Press TV-ն, ռուսական Սու-24 ինքնաթիռի հետ կապված միջադեպից հետո ԱՄՆ-ն աջակցություն հայտնեց Թուրքիային` հայտարարելով, թե ռուսական ինքնաթիռն իբր խախտել էր Թուրքիայի օդային տարածքը և «Թուրքիան, ինչպես ցանկացած այլ երկիր, իր տարածքն ու օդային տարածքը պաշտպանելու իրավունք ունի»: Նոյեմբերի 24-ին թուքական F-16 կործանիչը ռուսական Սու-24 ինքնաթիռ է խոցել Սիրիայի հետ սահմանին: Ինչպես հայտարարել է Թուրքիայի ՊՆ-ն, ինքնաթիռը 10 անգամ զգուշացվել է 5 րոպեի ընթացքում, և ոչնչացման պահին ինքնաթիռի պատկանելությունը հայտնի չի եղել: Օդաչուներից մեկին հաջողվել է փրկել սիրիական բանակի աջակցությամբ, մյուսին` գնդակահարել են ցամաքից: Փոխգնդապետ Պեշկովը կատապուլտի միջոցով դուրս նետվելով կործանվող ինքնաթիռից, հայտնվել է ապստամբների ձեռքում: Շտուրման Մուրախտինին հաջողվել է փրկել: Որոնողական գործողության ժամանակ խոցվեց նաև ռուսական Մի-8 ուղղաթիռը, Զոհվեց պայմանագրային Ալեքսանդր Պոզինչը: Նոյեմբերի 25-ին ՌԴ նախագահը հրամանագիր ստորագրեց զոհված զինծառայողնեին պետական պարգևներով պարգևատրելու մասին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |