Ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները կկանոնակարգվեն, անվտանգությունը կբարձրանա

Ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները կկանոնակարգվեն, անվտանգությունը կբարձրանա

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը նոյեմբերի 26-ի նիստում հավանություն է տվել «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծերը։

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» նախագիծը գործադրին ներկայացրել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը և նշել. «Առաջարկվում է կանոնակարգել միջպետական ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների իրականացման գործընթացը՝ պահպանելով ուղևորափոխադրումների սկզբունքը, հստակ կանոններ սահմանել՝ բարձրացնելով ուղևորափոխադրումների անվտանգությունը և սպասարկման որակը», մեջբերում է Tert.am-ը:

Նախարարը 2 օր է խնդրել վարչապետից քաղաքապետարանի հետ որոշ հարցեր պարզաբանելու համար։ Վարչապետը նշել է, որ եթե ընդհանուր հայտարարի չգան, հանդիպեն իր մոտ՝ որոշում կայացնելու համար։

Նոյեմբերի 3-ին տեղի ունեցած Մոսկվայից Երևան ուղևորվով ավտոբուսի կողաշրջման հետևանքով զոհվել է 9, վիրավորվել՝ 48 ուղևոր: Բոլոր զոհերն ու վիրավորները ՀՀ քաղաքացիներ են: ՃՏՊ պատճառները դեռ պարզվում են: Հիմնական վարկածներից մեկը տեխնիկական անսարքությունն է, դիտարկվում է նաև մարդկային գործոնի վարկածը: Հայտնի է, որ 44-ամյա վարորդը 2015-ի ամռանը վարչական պատասխանատվության է ենթարկվել անսարք ավտոբուս վարելու համար:

Հայաստանի Հանրապետության 44-ամյա քաղաքացու նկատմամբ հարուցվել է քրգործ ՌԴ Քրեական օրենսգրքի 234-րդ հոդվածի (Երկու և ավելի մարդկանց մահվան հանգեցրած երթևեկության և մեքենաների շահագործման կանոնների խախտում) հոդվածով:

ՀՀ կառավարությունն ուղևորատար ավտոբուսի վթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին կտրամադրվի 1 մլն 500-հազարական դրամ: 14 վիրավորին կհատկացվի 700-հազարական դրամ: Ավտոբուսի մյուս բոլոր ուղևորներին կտրամադրվի 500-հազարական դրամ:

Կարդացեք նաև՝ Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի նախնական վարկածը հայտնի է

ՀՀ տրանսպորտի փոխնախարար. Ուղևորափոխադրումների ոլորտում վերահսկողությունը կուժեղացվի

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---