ԱԳ փոխնախարար. ՀՀ-ն պետք է ուշադիր հետևի ՌԴ-Թուրքիա զարգացումներին

ԱԳ փոխնախարար. ՀՀ-ն պետք է ուշադիր հետևի ՌԴ-Թուրքիա զարգացումներին

PanARMENIAN.Net - Հայաստանը պետք է ուշադիր հետևի Ռուսաստան-Թուրքիա բոլոր զարգացումներին: Այս մասին նոյեմբերի 26-ին Կառավարության նիստից հետո լրագրողներին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների վատթարացումը ինչպես կարող է անդրադառնալ Հայաստանի վրա:

Նոյեմբերի 24-ին թուքական F-16 կործանիչը ռուսական Սու-24 ինքնաթիռ է խոցել Սիրիայի հետ սահմանին: Ինչպես հայտարարել է Թուրքիայի ՊՆ-ն, ինքնաթիռը 10 անգամ զգուշացվել է 5 րոպեի ընթացքում, և ոչնչացման պահին ինքնաթիռի պատկանելությունը հայտնի չի եղել:

Օդաչուներից մեկին հաջողվել է փրկել սիրիական բանակի աջակցությամբ, մյուսին` գնդակահարել են ցամաքից: Փոխգնդապետ Պեշկովը կատապուլտի միջոցով դուրս նետվելով կործանվող ինքնաթիռից, հայտնվել է ապստամբների ձեռքում: Շտուրման Մուրախտինին հաջողվել է փրկել:

Որոնողական գործողության ժամանակ խոցվեց նաև ռուսական Մի-8 ուղղաթիռը, Զոհվեց պայմանագրային Ալեքսանդր Պոզինչը:

Անդրադառնալով հարցին, թե ինչպես է վերաբերվում ՌԴ Պետական Դումա ներկայացված Հայոց ցեղասպանության ժխտումը պատժող օրենսդրական նախաձեռնությանը, Քոչարյանը պատասխանել է.

«Մենք ողջունում ենք, որ Ռուսաստանը ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը և միշտ կողմ ենք եղել, որ քրեականացում լինի, որն այսօրվա դրությամբ միայն չորս պետությունում է իրականացված: Այնպես որ տեսնենք ինչպիսին կլինեն զարգացումները», մեջբերում է Panorama.am-ը:

Անդրադառնալով ՀՀ և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպմանն ու դրանից ունեցած ակնկալիքներին, ԱԳ փոխնախարարը նշել է, որ նախագահների հանդիպումից լուրջ ակնկալիքներ չունի:

«Ակնկալիքներ կարող են լինել մի դեպքում, եթե ադրբեջանական կողմը վերջ դնի իր այդ մոտեցմանը` «կամ ամեն ինչ, կամ ոչինչ», և փորձի ուժի դիրքերից կորզել իր համար ավելի նպաստավոր լուծում: Դա անհնարին է», - ասել է Քոչարյանը:

Ինչ վերաբերում է Սարգսյան-Ալիև ձևաչափով հանդիպման ժամկետին ու վայրին, նա ասել է, որ այդ մասին կհայտարարվի հավելյալ:

Քոչարյանը նաև հայտնել է, որ չի բացառվում Թբիլիսիում Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը: ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն նոյեմբերի 26-ին Թբիլիսիում կմասնակցի Արևելյան գործընկերության արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը:

Հավանական է, որ Հայաստանի ու Ադրեբջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ևԻլհամ Ալիևի հանդիպումը կայանա առաջիկա շաբաթների ընթացքում` դեկտեմբերի սկզբին: Այս մասին նոյեմբերի 18-ին ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո լրագրողներին ասել է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---