ՄԱԿ. Մոտ 41 մլն աֆրիկացի կարող է ահաբեկչական խմբեր հավաքագրողների զոհ դառնալ

ՄԱԿ. Մոտ 41 մլն աֆրիկացի կարող է ահաբեկչական խմբեր հավաքագրողների զոհ դառնալ

PanARMENIAN.Net - Աֆրիկայի հյուսիս-կենտրոնական շրջաններում բնակվող մոտ 41 մլն երիտասարդ տնտեսական դժվարությունների պատճառով կարող է դառնալ ահաբեկչական կազմակերպությունների հավաքագրողների զոհը: Այս մասին ասել է ֆրիկյան Սահել շրջանում ՄԱԿ-ի պատվիրակ Հիրութ Հեբրե Սելասսիեն:

Նրա խոսքով՝ Բուրկինա-Ֆասոյում, Չադում, Մալիում, Նիգերիայում, Մավրիտանիայում ապրող՝ մինչև 25 տարեկան մարդիկ կրթության և աշխատանքի հետ կապված խնդիրների պատճառով գտնվում են անհույս վիճակում, «Գազետա.ռու»-ին հղումով գրում է Panorama.am-ը:

«Եթե ոչինչ չարվի կրթության հասանելիությունը հեշտացնելու, աշխատանքի տեղավորման հնարավորությունների ընդլայնման և երիտասարդության ինտեգրման համար, ապա վախենամ՝ Սահելը դառնա զանգվածային միգրացիայի կենտրոն, նաև ահաբեկիչների հավաքման և պատրաստման կենտրոն: Ինչպես գիտեք՝ դա լուրջ հետևանքներ կունենա համաշխարհային անվտանգության համար»,- նշել է Սելասսիեն:

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում նոյեմբերի 13-ի երեկոյան 7 ահաբեկչական հարձակում է իրականացվել։ Ըստ վերջին տվյալների, «Բատակլան» թատրոնում, «Ստադ դե Ֆրանս» ստադիոնի մոտակայքում ու Փարիզի ևս 5 այլ կետում միաժամանակյա հարձակումների ընթացքում զոհվել է 132 մարդ։ Ֆրանսիայում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված:

Ֆրանսիայի նախագահ Օլանդը պատերազմ է հայտարարել է ահաբեկչական «Իսլամական պետությանը», որը ստանձնել է հարձակման պատասխանատվությունը: Ֆրանսիայի օդուժը հարվածներ է հասցնում Սիրիայում գրոհայինների դիրքերին:

Հոկտեմբերի 31-ի վաղ առավոտյան ռուսական «Կոգալիմավիա» ավիաընկերության Airbus-321 օդանավը, որը կատարում էր 9268 Շարմ էլ Շեյխ- Սանկտ Պետերբուրգ չվերթը, վթարի ենթարկվեց թռիչքից 23 րոպե անց: Ինքնաթիռում կար 217 ուղևոր և անձնակազմի 7 անդամ: A321-ի ինքնագրիչների վերծանմամբ զբաղվող քննիչները հայտնել են, որ գրանցվել է պայթյուն, որը կապված չի եղել շարժիչի խափանման հետ: «Սև արկղերի» ձայնագրությունները թույլ են տալիս լսել պայթյունի աղմուկը, որը տեղի է ունեցել թռիչքի ժամանակ»:

Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը հաստատել է Սինայի թերակղզում կործանված A321 ռուսական ինքնաթիռում ահաբեկչության փաստը։ Նա հայտնել է, որ օդանավում պայթուցիկ սարք է պայթել: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր հերթին հայտարարել է, որ Ռուսաստանը կփնտրի և կպատժի հանցագործներին:

Ահաբեկչության համար պատասխանատվություն է վերցրել «Իսլամական պետությունը»:

ՌԴ հատուկ ծառայությունները $50 մլն պարգևատրում են խոստացել A321 ինքնաթիռի ահաբեկչության հետ կապ ունեցողների մասին տեղեկատվության համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---