ՀՀ-ն ու Նորվեգիան վիզային ռեժիմի դյուրացման համաձայնագիր կստորագրեն

ՀՀ-ն ու Նորվեգիան վիզային ռեժիմի դյուրացման համաձայնագիր կստորագրեն

PanARMENIAN.Net - ՀՀ Կառավարությունը նոյմբերի 26-ի նիստում համաձայնություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Նորվեգիայի Թագավորության կառավարության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:

Համաձայնագրի նպատակն է դյուրացնել վիզաների տրամադրումը Հայաստանի քաղաքացիներին 180 օրվա յուրաքանչյուր ժամանակահատվածի ընթացքում 90 օրվանից ոչ ավելի ժամանակահատվածով՝ որոշակի նպատակով գտնվելու համար:

Նոյեմբերի 25-ից ուժի մեջ է մտել Հայաստանի ու Բրազիլիայի միջև վիզային ռեժիմի վերացման համաձայնագիրը:

Երկու երկրների քաղաքացիներն ազատվում են վիզա ձեռք բերելու անհրաժեշտությունից, եթե գտնվելու են երկրում ոչ ավել, քան 90 օր: Ժամկետը կարող է երկարացվել ևս 90 օրով, եթե երկրում գտնվելու ընդհանուր տևողությունը տարվա ընթացքում 180 օրը չի գերազանցում:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---