Սիրիացի նախարար. Սու-24-ը խոցվել է Էրդողանի որդու շահերից ելնելով

Սիրիացի նախարար. Սու-24-ը խոցվել է Էրդողանի որդու շահերից ելնելով

PanARMENIAN.Net - Թուրքական F-16 կործանիչները խոցել են ռուսական Սու-24-ը ի պատասխան հարյուրավոր բենզակիրների ոչնչացման, որոնք «Իսլամական պետության» գրոհայինները ուղարկում էին Սիրիայից Թուրքիա: Ամբողջ նավթը գնում էր Թուրքիայի նախագահի որդու նավթային ընկերությանը, ասել է ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում Սիրիայի տեղեկատվության նախարար Օմրան ազ Զոուբին:

Նոյեմբերի 24-ին թուքական F-16 կործանիչը ռուսական Սու-24 ինքնաթիռ է խոցել Սիրիայի հետ սահմանին: Սու-24 ռուսական ռազմական ինքնաթիռը խոցվել է Սիրիայի տարածքում «օդ-օդ» հրիթռով, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Ըստ ՌԴ նախագահի, ռուս օդաչուներն ու ռուսական ինքնաթիռը չէին սպառնում Թուրքիային: «Սու-24 ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումը հարված է թիկունքից, որ հասցրեցին ահաբեկիչներին աջակցողները»,-ասել է նա: Միաժամանակ ՌԴ նախագահը հայտարարել է, որ ՌԴ-ն վաղուց է ֆիքսել, որ Թուրքիայի տարածքում շատ նավթ կա, որը ստացվում է ԻՊ կողմից վերահսկվող հանքերից:

«Ամբողջ նավթն առաքվում էր Էրդողանի որդու ընկերությանը: Թուրքիան սկսեց նյարդայնանալ, երբ Ռուսաստանը սկսեց հարվածներ հասցնել ԻՊ ենթակառուցվածքներին և արդեն ոչնչացրել է նավթով 500 բեռնատար: Դա շատ զայրացրեց Էրդողանին և նրա շրջապատին: Նրանք ոչ միայն նավթ են արտահանում, այլ նաև ցորեն ու պատմական արժեքներ»,-հայտարարել է սիրիացի նախարարը:

Մինչդեռ Bild պարբերականն անդրադարձել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այն հայտարարությանը, որ Թուրքիան ահաբեկիչների մեղսակիցն է, քանի որ նավթ է գնում ահաբեկիչների կողմից վերահսկվող Սիրիայի տարածքից: Եվ նա հիքմ ունի այս պնդումների համար, հավաստիացնում է Bild-ը:

Թուրքիան ԻՊ նավթի հիմնական սպառողն է, թուրք գործարարները պայմանագրեր են կնքում ջիհադականների հետ` շաբաթական 10 մլն դոլար վճարելով նրանց նավթի դիմաց, հայտնում է պարբերականը:

Կրեմլը վաղուց արդեն տեղեկություններ ուներ, որ ԻՊ նավթը Թուրքիան է գնում: Վերջերս ռուսական օդուժը սկսեց հարվածներ հասցնել նաև նավթային ենթակառուցվածքներին, ինչը չէր կարող աննկատ մնալ Թուրքիայի կողմից: Ինչպես նշում է պարբերականը, Անկարայի քաղաքականությունը ջիհադականների հարցում թափանցիկ չէ. Էրդողանը թույլ է տալիս ահաբեկիչներին անարգել մուտք գործել Սիրիա Թուրքիայի տարածքով:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ամերիկյան CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Անկարան որպես ագրեսիա կգնահատի, եթե իր մարտական ինքնաթիռը խախտի Սիրիայի օդային տարածքը և խոցվի ռուսական զենիթահրթիռային համալիրի միջոցով:

Bild-ը նշում է, որ Թուրքիան միակ երկիրը չէ, որը նավթային գործարքներ է կնքում ԻՊ հետ: Նավթն առաքվում է նաև Հորդանան և Քրդստան` այնտեղ վաճառվելով սև շուկայում, ասել է Barcelona Centre for International Affairs ավագ վերլուծաբան Էքքարտ Վերցը:

ՌԴ նախագահ Պուտինը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ համատեղ մամուլի ասուլիսում ևս մեկ անգամ հայտարարեց, որ նավթամթերքի առաքումներն, արդյունաբերական մասշտաբներով, կատարվում են Թուրքիայի տարածքով: «Եվ մենք օդից տեսնում ենք, ուր են գնում այդ մեքենաները` դրանք օր ու գիշեր Թուրքիա են գնում»,-ասել է Պուտինը:

Միացյալ Նահանգների, Եվրոպայի և Թուրքիայի հետազոտողներից կազմված Կոլումբիայի համալսարանի խումբը ևս հաստատել է, որ Թուրքիայի կառավարությունը «Իսլամական պետությանը» (ԻՊ) տրամադրել է՝ ռազմական գործակցություն, զենք, կազմակերպչական աջակցություն, ֆինանսական օգնություն և բժշկական ծառայություններ: Այս մանրակրկիտ հետաքննությունը գլխավորել է Կոլումբիա համալսարանի Մարդու իրավունքների ուսումնասիրության ինստիտուտի Խաղաղության ամրապնդման և իրավունքների ծրագրի տնօրեն Դեյվիդ Ֆիլիպսը:

2014-ի սեպտեմբերի 13-ին «Նյու Յորք թայմս» թերթը հաղորդեl 1, որ Օբամայի վարչակարգը ջանքեր է թափել ճնշում գործադրելու Թուրքիայի վրա՝ վերացնելու ԻՊ-ի կողմից նավթի վաճառքի լայնածավալ ցանցը:

2014-ի սեպտեմբերի 13-ին Ֆեհիմ Թաշթեքինը «Ռադիկալ»-ում գրեց Սիրիայից Թուրքիա նավթ տեղափոխող ապօրինի խողովակաշարերի մասին:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---