Մոսկվան կասեցրել է բոլոր շփումները թուրք զինվորականների հետ

Մոսկվան կասեցրել է բոլոր շփումները թուրք զինվորականների հետ

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 27-ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովըհայտարարել է, որ Ռուսաստանի ՊՆ-ն դադարեցրել է բոլոր շփումները թուրք զինվորականների հետ, հայտնում է Gazeta.ru-ն:

«Անշուշտ, չի կարելի է բացառել ահաբեկչական սպառնալիքի գործոնը»,-հայտարարել է Պեսկովը պատասխանելով այն հարցին, թե ինչ դեր ունի ահաբեկչական սպառնալիքը Թուրքիայից ներմուծղվող գյուղմթերքի հսկողությունը խստացնելու հարցում:

Ըստ Պեսկովի, Մոսկվան նախկինի պես բացատրություն է ակնկալում Անկարայից խոցված Սու-24-ի վերաբերյալ` շեշտելով, որ բացատրությունները պետք է «իրական» լինեն: Ըստ նրա, «շատ բարդ, շատ ծանր կլինի շտկել այն հսկայական վնասը, որ հասցվեց երկկողմ հարաբերություններին»:

Պեսկովը նշել է նաև, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպում նոյեմբերի 30-ին Փարիզում կայանալիք գագաթնաժողովում, նվիրված կլիմայի հարցերին, չի նախատեսվում:

ՌԴ-ն կասեցրել է իր մասնակցությունը BlackSeaFor օպերատիվ գործակցության Սևծովյան ռազմածովային խմբի զորավարժություններին` ի պատասխան Սու-24-ի խոցմանը թուրքական օդուժի կողմից:

Թուրքիայի հետ գործակցությունը խզելու մասին հայտարարել են նաև ՌԴ զբոսաշրջության ոլորտում: Մասնավորապես, Զբոսաշրջության գծով դաշնային գործակալության ղեկավար Օլեգ Սաֆոնովը նշել է, որ Սու-24-ի հետ կապված միջադեպը լուրջ և երկարաժամկետ հետևանքներ կունենա Թուրքիայի համար: Նա նաև հայտարարել է Թուրքիայի հետ զբոսաշրջային հարաբերությունները խզելու մասին` նշելով, որ թուրքական հանգստավայրերին $10 մլրդ վնաս կհասցվի:

Նա նշել է, որ ամեն տարի ՌԴ-ից Թուրքիա էր այցելում գրեթե 4,5 մլն զբոսաշրջիկ:

Իր հերթին, կառավարության փոխվարչապետ Օլգա Գոլոդեցը հայտարարել է, որ տուրօպերատորները կվերադարձնեն ռուսաստանցիներին Թուրքիայից ստանդարտ ռեժիմով: Այժմ Թուրքիայում մոտ 9 հազար ռուսաստանցի զբոսաշրջիկ կա, մեծ մասը կվերադառնա մինչև դեկտեմբերի 7-ը, մյուսները մինչև Նոր տարի, հայտնում է Tonkosti.ru-ն:

Նոյեմբերի 24-ին թուքական F-16 կործանիչը ռուսական Սու-24 ինքնաթիռ է խոցել Սիրիայի հետ սահմանին: Սու-24 ռուսական ռազմական ինքնաթիռը խոցվել է Սիրիայի տարածքում «օդ-օդ» հրիթռով, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Ըստ ՌԴ նախագահի, ռուս օդաչուներն ու ռուսական ինքնաթիռը չէին սպառնում Թուրքիային: «Սու-24 ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումը հարված է թիկունքից, որ հասցրեցին ահաբեկիչներին աջակցողները»,-ասել է նա: Միաժամանակ ՌԴ նախագահը հայտարարել է, որ ՌԴ-ն վաղուց է ֆիքսել, որ Թուրքիայի տարածքում շատ նավթ կա, որը ստացվում է ԻՊ կողմից վերահսկվող հանքերից: Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ռուսական ինքնաթիռի ողբերգությունը ամենալուրջ հետևանքները կունենա Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների համար:

Օդաչուներից մեկին հաջողվել է փրկել սիրիական բանակի աջակցությամբ, մյուսին` գնդակահարել են ցամաքից: Փոխգնդապետ Պեշկովը կատապուլտի միջոցով դուրս նետվելով կործանվող ինքնաթիռից, հայտնվել է ապստամբների ձեռքում: Շտուրման Մուրախտինին հաջողվել է փրկել:

Որոնողական գործողության ժամանակ խոցվել է նաև ռուսական Մի-8 ուղղաթիռը, Զոհվեց պայմանագրային Ալեքսանդր Պոզինչը:

Նոյեմբերի 25-ին ՌԴ նախագահը հրամանագիր ստորագրեց զոհված զինծառայողնեին պետական պարգևներով պարգևատրելու մասին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---