Ոստիկանության դիտորդներն այցելել են ԱԱԾ ձերբակալած անձանց. Նրանցից մեկը հացադուլ է սկսել

Ոստիկանության դիտորդներն այցելել են ԱԱԾ ձերբակալած անձանց. Նրանցից մեկը հացադուլ է սկսել

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 27-ին ՀՀ ոստիկանության Դիտորդական խումբն այցելություն կատարելով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Երևանի ՁՊՎ հանդիպել է նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշ 9-րդ փողոցի դեպքերի հետ կապված ձերբակալված և տվյալ ՁՊՎ-ում պահվող 18 ձերբակալվածի հետ:

Նոյեմբերի 25-ին ՀՀ ԱԱԾ մարմինների օպերատիվ քննչական աշխատանքների արդյունքում բացահայտվել է կազմակերպված հանցավոր խմբակցություն, որը նպատակ ուներ ՀՀ տարածքում մի շարք ծանր հանցագործություններ կազմակերպել:

Խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, խմբի ղեկավար Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամ, որոնք ձերբակալվել են:

Ձերբակալվածներից ոչ ոք գանգատներ չուներ թե՛ ՁՊՎ-ի պահման պայմաններից և թե՛ ՁՊՎ-ում ծառայություն իրականացնող ոստիկաններից: Բոլոր ձերբակալվածներն էլ հայտնեցին որ սնունդ ընդունել են և ունեն փաստաբաններ:

Դիտորդական խմբի կողմից որոշ իրավունքների մասին տեղեկացվել է ձերբակալվածներին, որոնց մասին իրազեկված չէին:

Միաժամանակ, ձերբակալվածներից Գ. Ջ-ն հայտնել է, որ սնունդ չի ընդունում և հացադուլ է հայտարարել:

Դիտորդական խումբը պարզել է, որ Գ.Ջ-ն հացադուլ հայտարարելու վերաբերյալ դիմում և պահանջ չի ներկայացրել:

Դիտորդները նրան բացատրել ել, որ ՁՊՎ-ի վարչակազմին պետք է դիմում և պահանջ ներկայացնել հացադուլի վերաբերյալ: Դիտորդական խումբը միաժամանակ ցանկացել է պարզել հացադուլ հայտարարելու պահանջը, ձերբակալված Գ.Ջ-ն հայտնել է, որ դիմումը ներկայացնելուց առաջ պահանջը կհստակեցնի և կներկայացնի:

Միաժամանակ դիտորդական խումբը պարզել է, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից արգելված էր թե՛ տեսակության և թե՛ հեռախոսազանգի իրավունքից օգտվելու իրավունքները:

Դիտորդական խումբը տվյալ ձերբակալվածներին ՁՊՎ-ում պահելու ընթացքում կպահի իր ուշադրության կենտրոնում և կփորձի տեղեկություններ հաղորդել:

Նորք Մարաշում վնասազերծված զինված խմբի ղեկավարի՝ Արթուր Վարդանյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը նոյեմբերի 27-ին տեղեկացրել է, որ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի դատարանը բավարարել է իր պաշտպանյալին երկու ամսով կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ-ի միջնորդությունը, գրում է Tert.am-ը:

Կարդացեք նաև՝ ԱԱԾ. Զինված խմբի թիրախում քաղաքացիներ ու պետգործիչներ էին

ԱԱԾ-ն հրապարակել է հանցագործներից առգրավված ռազմամթերքի ցանկը. Հանցախմբում 17 անդամ կար (վիդեո)

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---