ԵՄ-ն և Անկարան պայմանավորվել են փախստականների հարցում. Թուրքիան միլիարդներ կստանա և առանց վիզայի ռեժիմ

ԵՄ-ն և Անկարան պայմանավորվել են փախստականների հարցում. Թուրքիան միլիարդներ կստանա և առանց վիզայի ռեժիմ

PanARMENIAN.Net - Եվրամիությունը մտադիր է առնվազն 3 մլրդ եվրո հատկացնել Թուրքիային իր տարածքում փախստականներին տեղավորելու համար:

Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, համապատասխան դրույթն առկա է Բրյուսելում կայացած ԵՄ-Թուրքիա գագաթնաժողովի ամփոփիչ նախագծում:

«Երկու կողմերն այս պահից ի վեր կսերտացնեն գործակցությունը միգրանտների հարցում, որոնց հարկավոր չէ միջազգային պաշտպանություն` կանխելով նրանց մուտքը Թուրքիայի և ԵՄ տարածք, հաշվի առնելով երկկողմ պայմանավորվածություններն ապօրինի միգրանտներին հանձնելու և միջազգային պաշտպանության կարիք չունեցող ներգաղթյալներին իրենց ծագման երկիր վերադարձնելու հարցում»,-ասվում է փաստաթղթում:

Բանակցությունների ընթացքում քննարկվել է ԵՄ և Թուրքիայի միջև մուտքի արտոնագրերի վերացման հնարավորությունը, գրում է Deutsche Welle-ն: Ինչպես հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը, ազատ մուտքը Շենգենի գոտի Թուրքիայի քաղաքացիների համար իրողություն կդառնա 2016-ի աշնանը, եթե Անկարան կատարի բոլոր անհրաժեշտ պայմանները, մասնավորապես, եթե հետ ընդունի բոլոր ապօրինի ներգաղթյալներին, որոնք ապաստան ստանալու իրավունք չունեն և ժամանել են երրորդ երկրներից: Բացի այց, Բրյուսելը կարագացնի ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացը:

Ըստ ԵՄ սահմանային «Ֆրոնտեքս» գործակալության տվյալների, 2015-ի առաջին 9 ամսում Եվրամիության տարածք է մուտք գործել 1,2 մլն ներգաղթյալ` 4 անգամ ավելի, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ միգրացիոն ճգնաժամը խոշորագույնն է Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---