Խոցված ռուսական Սու-24-ի օդաչուի դին կհանձնվի Մոսկվային

Խոցված ռուսական Սու-24-ի օդաչուի դին կհանձնվի Մոսկվային

PanARMENIAN.Net - Թուրքիայի օդուժի կողմից Սիրիայի հետ սահմանին խոցված ռուսական Սու-24-ի անձնակազմի հրամանատար, Ռուսաստանի հերոս, փոխգնդապետ Օլեգ Պեշկովի դին կվերադարձվի Ռուսաստանին: Ինքնաթիռն արդեն ուղևորվել է դեպի Ռուսաստան, հայտնում է Ulke haber-ը ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ:

Նոյեմբերի 29-ին Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարեց, որ Սիրիայից թուրքական իշխանություններին է հանձնվել խոցված ինքնաիթիռի օդաչուի դին և այն կփոխանցվի ռուսական կողմին: Ինչպես ՌԻԱ Նովոստիին են հայտնել Անկարայում ՌԴ դեսպատանաը, դին ուղեկցում է դեսպանության ռազմական կցորդը:

Նոյեմբերի 24-ին թուքական F-16 կործանիչը ռուսական Սու-24 ինքնաթիռ է խոցել Սիրիայի հետ սահմանին: Սու-24 ռուսական ռազմական ինքնաթիռը խոցվել է Սիրիայի տարածքում «օդ-օդ» հրիթռով, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Ըստ ՌԴ նախագահի, ռուս օդաչուներն ու ռուսական ինքնաթիռը չէին սպառնում Թուրքիային: «Սու-24 ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումը հարված է թիկունքից, որ հասցրեցին ահաբեկիչներին աջակցողները»,-ասել է նա:

Միաժամանակ ՌԴ նախագահը հայտարարել է, որ ՌԴ-ն վաղուց է ֆիքսել, որ Թուրքիայի տարածքում շատ նավթ կա, որը ստացվում է ԻՊ կողմից վերահսկվող հանքերից: Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ռուսական ինքնաթիռի ողբերգությունը ամենալուրջ հետևանքները կունենա Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների համար:

Օդաչուներից մեկին հաջողվել է փրկել սիրիական բանակի աջակցությամբ, մյուսին` գնդակոծել են ցամաքից: Որոնողական գործողության ժամանակ խոցվել է նաև ռուսական Մի-8 ուղղաթիռը, Զոհվեց պայմանագրային Ալեքսանդր Պոզինչը:

Նոյեմբերի 25-ին ՌԴ նախագահը հրամանագիր ստորագրեց զոհված զինծառայողնեին պետական պարգևներով պարգևատրելու մասին:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---