Travel.ru. Երևանն ամանորյա տոներին ճամփորդության համար ռուսաստանցիների նախընտրելի քաղաքների 10-ում է

Travel.ru. Երևանն ամանորյա տոներին ճամփորդության համար ռուսաստանցիների  նախընտրելի քաղաքների 10-ում է

PanARMENIAN.Net - Երևանը ներառվել է ամանորյա արձակուրդների համար ճամփորդության նախընտրելի քաղաքների տասնյակում, հաղորդում է Travel.ru տուրիստական սերվիսը։

Նման քաղաքների թվում են Տալլինը, Մինսկը, Ռիգան, Պրահան, Հելսինկին, Բեռլինը, Հռոմը, Վիլնյուսն ու Վիեննան։ Ամանորյա արձակուրդներին երեխաների հետ ճամփորդության ամենահայտնի երկրների տասնյակում են Բելառուսը, Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Չեխիան, Թաիլանդը, Իտալիան, Իսպանիան, Գերմանիան և Լեհաստանը։ Երեխաների հետ ճամփորդության համար ամենաէժան երկրներն են Բելառուսը (2200 ռուբլի մեկ օրվա բնակության համար), Հայաստանը (2500 ռուբլի) և Չինաստանը (2700 ռուբլի), հայտնում է ԱՌԿԱ գործակալությունը:

Ամանորյա արձակուրդներին երեխաների հետ ամենաբյուջետային ճամփորդություններն ամրագրված են Մինսկում (1900 ռուբլի մեկ օրվա համար), Սոֆիայում (2500 ռուբլի) և Բուդապեշտում (2900 ռուբլի)։ Արտասահմանում երեխաների հետ ամենաերկարատև քաղաքային տուրերն ամրագրում են Պրահայում` միջինը մեկ շաբաթով։

Ընտանեկան հանգստի համար ամենահայտնի լողափային ուղղությունների եռյակը գլխավորում են Պխուկետը (Թաիլանդ), Բալին (Ինդոնեզիա) և Դուբայը (ԱՄԷ)։ Ինքնուրույն զբոսաշրջիկների համար ամանորյա տոներին լողափային հանգստի համար նախատեսված երկրների հնգյակում ներառվում են Մալայզիան և Ֆիլիպինները։ Թաիլանդում ամրագրում են ամանորյա արձակուրդների համար նախատեսված ամենաերկարատև լողափային հանգիստը` միջինը 10 գիշեր։

Վարկանիշը կազմվել է 2015-ի դեկտեմբերի 26–ից մինչև 2016-ի հունվարի 10–ն ընկած ժամանակահատվածում հյուրանոցների ամրագրման տվյալներին հիման վրա:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---