Իտալիայի քաղգործիչ. Եթե Թուրքիան մտնի ԵՄ, արժե դուրս գալ Միությունից

Իտալիայի քաղգործիչ. Եթե Թուրքիան մտնի ԵՄ, արժե դուրս գալ Միությունից

PanARMENIAN.Net - Իտալիայի «Հյուսիսային լիգա» (Lega Nord) կուսակցության առաջնորդ Մաթեո Սալվինին «Եվրամիություն (ԵՄ)-Թուրքիա» գագաթնաժողովից հետո Twitter-ի իր միկրոբլոգում հետևյալ գրառումն է արել. «Եվրոպան Թուրքիային 3 մլրդ է նվիրում փախստականների ճգնաժամի կապակցությամբ: Իսկ որոշներն ուզում են, որ նույն այդ Թուրքիան մտնի ԵՄ: Եթե նրանք մտնում են, ապա եկեք մենք դուրս գանք»:

Սալվինին նախկինում ևս բազմիցս դեմ է արտահայտվել Թուրքիայի եվրաանդամակցությանը: Իտալացի քաղաքական գործչի նշյալ գրառումը մեծ արձագանք է ստացել ու բազմաթիվ մեկնաբանությունների առիթ դարձել, գրում է Ermenihaber.am-ը:

Ահա որոշ օգտատերերի մեկնաբանությունները Սալվինիի գրառմանը.

• «Թուրքիան ԻՊ-ի («Իսլամական պետություն») հետ առևտրի մեջ է, քրդերին ռմբակոծում է, ռուսներին հարվածում: Մի՞թե ուրիշ պատճառներ էլ են պետք ԵՄ-ից դուրս գալու համար»:

• «Այո, նրանց գլխավոր մուտքից ընդունենք, իսկ մենք վթարային ելքով դուրս գանք: Շուտ դուրս գալն ավելի լավ է»:

• «Ոչ Թուրքիային, ոչ: Ո՞ր հիմար գլուխներում են այդպիսի մտքեր ծնում: Եթե նրանք մտնում ենք, ապա մենք դուրս կգանք: Ճիշտ ես, կապիտան»:

• «Եթե Թուրքիան մուտք գործի ԵՄ, ես միանշանակ գնում եմ: Կտեղափոխվեմ Ռուսաստան և կզբաղվեմ ողորմություն խնդրելով»:

Եվրամիությունը մտադիր է առնվազն 3 մլրդ եվրո հատկացնել Թուրքիային իր տարածքում փախստականներին տեղավորելու համար: Համապատասխան դրույթն առկա է Բրյուսելում կայացած ԵՄ-Թուրքիա գագաթնաժողովի ամփոփիչ նախագծում:

«Երկու կողմերն այս պահից ի վեր կսերտացնեն գործակցությունը միգրանտների հարցում, որոնց հարկավոր չէ միջազգային պաշտպանություն` կանխելով նրանց մուտքը Թուրքիայի և ԵՄ տարածք, հաշվի առնելով երկկողմ պայմանավորվածություններն ապօրինի միգրանտներին հանձնելու և միջազգային պաշտպանության կարիք չունեցող ներգաղթյալներին իրենց ծագման երկիր վերադարձնելու հարցում»,-ասվում է փաստաթղթում:

Կարդացեք նաև`Սիրիացի նախարար. Սու-24-ը խոցվել է Էրդողանի որդու շահերից ելնելով

Զեկույց. Թուրքիայում ավելի քան 400.000 սիրիացի երեխա դպրոց չի գնում

Թուրքիայում հարցվածների 8%-ը համակրում է ԻՊ-ին

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---