Պեսկով. Պուտին-Էրդողան հանդիպում Փարիզի գագաթնաժողովում չի նախատեսվում

Պեսկով. Պուտին-Էրդողան հանդիպում Փարիզի գագաթնաժողովում չի նախատեսվում

PanARMENIAN.Net - Փարիզում մեկնարկած գագաթնաժողովում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման մասին խոսք չկա: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Էրդողանի հետ հանդիպում չի նախատեսվում, այդպիսի հանդիպման մասին խոսք չկա»,-ասել է Պեսկովը լրագրողներին: «Այդպիսի հանդիպում չի լինելու: Առայժմ շփումներ ըստ ժամանակացույցի նախատեսված չեն»,-ասել է Պեսկովը:

Մինչդեռ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն նոյեմբերի 30-ին հայտարարել է, որ հասկանում է ռուսաստանցիների զգացմունքները ռուսական Սու-24-ի խոցումից հետո, սակայն «պետք է հաշվի առնել նաև Անկարայի զգայունությունը թուրքական սահմանի անվտանգության հարցում»:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ամերիկյան CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Անկարան որպես ագրեսիա կգնահատի, եթե իր մարտական ինքնաթիռը խախտի Սիրիայի օդային տարածքը և խոցվի ռուսական զենիթահրթիռային համալիրի միջոցով:

Նոյեմբերի 24-ին թուքական F-16 կործանիչը ռուսական Սու-24 ինքնաթիռ է խոցել Սիրիայի հետ սահմանին: Սու-24 ռուսական ռազմական ինքնաթիռը խոցվել է Սիրիայի տարածքում «օդ-օդ» հրիթռով, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Ըստ ՌԴ նախագահի, ռուս օդաչուներն ու ռուսական ինքնաթիռը չէին սպառնում Թուրքիային: «Սու-24 ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումը հարված է թիկունքից, որ հասցրեցին ահաբեկիչներին աջակցողները»,-ասել է նա: Միաժամանակ ՌԴ նախագահը հայտարարել է, որ ՌԴ-ն վաղուց է ֆիքսել, որ Թուրքիայի տարածքում շատ նավթ կա, որը ստացվում է ԻՊ կողմից վերահսկվող հանքերից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---