Օմբուդսմենի ներկայացուցիչներն այցելել են Նորք-Մարաշում կալանավորվածներին

Օմբուդսմենի ներկայացուցիչներն այցելել են Նորք-Մարաշում կալանավորվածներին

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 30-ին Օմբուդսմենի տեղակալը և արագ արձագանքման վարչության պետը այցելել են վերջին օրերի միջադեպի գործով կալանավորված Արթուր Վարդանյանին և նույն գործով կալանավորված 5 կանանց՝ Մարինե Կատանյանին, Ասյա Մկրտչյանին, Նելլի Մինասյանին, Լիլիթ Թորոսյանին և Սրբուհի Այվազյանին:

Նոյեմբերի 25-ին ՀՀ ԱԱԾ մարմինների օպերատիվ քննչական աշխատանքների արդյունքում բացահայտվել է կազմակերպված հանցավոր խմբակցություն, որը նպատակ ուներ ՀՀ տարածքում մի շարք ծանր հանցագործություններ կազմակերպել:

Խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, խմբի ղեկավար Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամ, որոնք ձերբակալվել են:

Երևան-Կենտրոն քրեակատարողական հիմնարկում Օմբուդսմենի ներկայացուցիչները հանդիպել և առանձնազրույց են ունեցել Արթուր Վարդանյանի հետ, ով հայտնել է, որ որևէ բողոք չունի ՁՊՎ-ի կամ ՔԿՀ-ի պահման պայմաններից, իր նկատմամբ վերաբերմունքից, սակայն ինքնազգացողությունը փոքր-ինչ վատ է եղել, ինչի առթիվ Օմբուդսմենի ներկայացուցիչները համապատասխան միջոցներ են ձեռնարկել: Վարդանյանը խնդրել է նաև հնարավորության դեպքում այցելել կալանավորված մյուս անձանց նույնպես, հատկապես` աղջիկներին:

Այնուհետև, Օմբուդսմենի ներկայացուցիչները ոստիկանության ՁՊՎ-ում հանդիպել են ձերբակալված 5 կանանց: Առանձնազրույցի ընթացքում նրանք նույնպես որևէ դժգոհություն չեն հայտնել իրենց նկատմամբ վերաբերմունքից, նշել են, որ որևէ բռնություն իրենց հանդեպ չի կիրառվել և վարչակազմից բողոքներ չունեն, տեղեկացրել են նաև, որ իրենք ունեն փաստաբաններ: Վերջիններս խնդրել են ասել իրենց հարազատներին, որ իրենց ինքնազգացողության հետ կապված այս պահին խնդիրներ չունեն:

Սակայն բոլոր 5 կանայք նշել են, որ չեն ընդունում իրենց նկատմամբ առաջադրված մեղադրանքը, և խնդրել են փոխանցել որոշ լրատվամիջոցների և առանձին անհատների, որ մինչև քննության ավարտը չպիտակավորեն իրենց և հարգեն իրենց անմեղության կանխավարկածը:

Օմբուդսմենի ներկայացուցիչները պարզաբանել են նրանց իրավունքները կալանավայրում: Օմբուդսմենի ներկայացուցիչներն այս պահին փորձում են հստակ ճշտել մյուս կալանավորվածների պահման վայրերը՝ նրանց ևս այցելելու նպատակով:

Կարդացեք նաև՝ ԱԱԾ. Զինված խմբի թիրախում քաղաքացիներ ու պետգործիչներ էին

Նորք Մարաշում վնասազերծված խմբի բոլոր անդամները կալանավորվել են

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---