ՀՀ-ի ռուսական ռազմաբազայում կործանիչների օդաչուները բարձրացնում են իրենց որակավորումը

ՀՀ-ի ռուսական ռազմաբազայում կործանիչների  օդաչուները բարձրացնում են իրենց որակավորումը

PanARMENIAN.Net - Ռուսաստանի զինված ուժերի Հարավային զինվորական օկրուգի «Էրեբունի» օդային ռազմաբազայում չորրորդ սերնդի ՄիԳ-29 արդիական կործանիչների օդաչուները բարձրացնում են իրենց դասային որակավորումը:

2015-ին բոլոր երիտասարդ օդաչուները պլանային վերաուսուցում են անցել МиГ-29СМТ օդանավերով, կատարել հարթավայրային տեղանքում թռիչքի անհրաժեշտ նորմերը, մշակել ցամաքային և օդային թիրախների նկատմամբ սպառազինության կիրառումը և պարաշյուտով երկուական թռիչք կատարել, հայտնում է Հարավային զինվորական օկրուգի մամուլի ծառայությունը:

Ներկայումս բոլոր օդաչուները պատրաստ են իրականացնել գործնական վարժություններ պարզ և բարդ եղանակային պայմաններում, իսկ մինչև այս տարվա վերջ բոլոր երիտասարդ օդաչուները կհանձնեն որակավորման երրորդ կարգի օդաչուի կատեգորիա ստանալու նորմատիվները:

Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսաստանյան ավիաբազան նույնպես Ռուսաստանի ԶՈւ Հարավային ռազմական շրջանի մեջ մտնող, Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի կազմում է: Ռազմական օդանավակայանը համատեղ օգտագործում են ՀՀ ԶՈւ-ի ստորաբաժանումները և ՀՀ-ում տեղակայված 102-րդ ռուսաստանյան ռազմաբազան։ «Էրեբունիում» են կայանում հայկական զինուժի Մի-8 և Մի-24 ուղղաթիռներ, ինչպես նաև ռուսաստանյան ռազմաբազայի ՄիԳ-29 կործանիչները։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---