Գյուղնախարարությունը հորդորում է սեղմ ժամկետում ավարտել այգեթաղը

Գյուղնախարարությունը հորդորում է սեղմ ժամկետում ավարտել այգեթաղը

PanARMENIAN.Net - Արարատյան հարթավայրում և նախալեռնային գոտում խաղողի վազերը ցրտահարությունից պաշտպանելու նպատակով տասնամյակներ շարունակ կատարվել է այգեթաղ: Չնայած վերջին տարիներին գրանցված և «Հայպետհիդրոմետ» ՊՈԱԿ-ի կողմից առաջիկա ձմռան համար կանխատեսվող բարենպաստ ջերմաստիճանային ռեժիմին` այնուամենայնիվ չի բացառվում, որ առանձին օրերի ընթացքում կարող են դիտվել խիստ սառնամանիքներ:

Չպետք է մոռանալ, որ խաղողի վազի լավ հասունացած ու փայտացած մատերը կարող են դիմանալ մինչև -16 ցրտերին, իսկ դրանից ավելի ցածր ջերմաստիճանների դեպքում արդեն կորուստներն անխուսափելի են:

Նկատի ունենալով վերոհիշյալը` ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հորդորում է խաղողագործներին, օգտվելով ներկայիս բարենպաստ եղանակային պայմաններից, սեղմ ժամկետում ավարտել այգեթաղի աշխատանքները, որպեսզի կայուն երաշխիքներ ստեղծվեն հաջորդ տարվա բարձր բերքի ստացման համար:

Նոյեմբերի 17-ին լրագրողներին հայտնել է ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը հայտնել է լրագրողներին, որ սպասվում է համեմատաբար տաք ձմեռ:

«Դեկտեմբերին միջին ամսական ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մեկ աստիճանով: Հունվարին և փետրվարի այն բարձր կլինի կրկին մեկ աստիճանով, Շիրակում և Արարատյան դաշտավայրում՝ մինչև երկու աստիճանով: Նշված երեք ամիսներին տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից ավելի», - ասել է Սուրենյանը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---