«Ինտեր ՌԱՕ»-ն $8,25 միլիոնով «Տաշիր»-ին է վաճառել իր հայկական ակտիվների 25%-ը

«Ինտեր ՌԱՕ»-ն $8,25 միլիոնով «Տաշիր»-ին է վաճառել իր հայկական ակտիվների 25%-ը

PanARMENIAN.Net - «Ինտեր ՌԱՕ»-ն $8,25 միլիոնով վաճառել է իր հայկական ակտիվների` «Հայաստանի էլեկտրական ցանցերի» և Հրազդանի ՋԷԿ-ի 25 %-ը, ասվում է ընկերության հաշվետվության մեջ:

«2015-ի հոկտեմբերին «Ինտեր ՌԱՕ»-ն $8,25 միլիոնով վաճառել է Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող դուստր ձեռնարկությունների` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի և «ՀրազՋԷԿ» ԲԲԸ-ի փայամասի 25% տոկոսը «Տաշիր» ընկերությունների խմբին: Վաճառքի արդյունքում և ըստ «Տաշիր» ընկերությունների խմբի հետ պայմանավորվածության, 2015-ի հոկտեմբերի 30-ից խումբը դիտարկելու է վերոնշյալ ընկերությունները որպես համատեղ ձեռնարկություններ»,-ասվում է հաշվետվության մեջ, գրում է RNS-ը:

2015-ի սեպտեմբերի 30-ին «Տաշիր» ընկերությունների խումբը և «Ինտեր ՌԱՕ»-ն պայմանագիր են ստորագրել՝ ՀՀ էլեկտրաէներգետիկ ակտիվների առուվաճառքի վերաբերյալ։«Տաշիր» ընկերությունների խմբի և «Ինտեր ՌԱՕ» ընկերության պայմանավորվածության համաձայն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն (ՀԷՑ) շարունակելու է ամբողջ ծավալով կատարել իր կողմից նախկինում ստանձնած պարտավորությունները: Այս մասին ասել է «Տաշիր» ընկերության նախագահ Սամվել Կարապետյանը՝ ՀԷՑ-ի ձեռքբերման կապակցությամբ: Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ կառավարության հետ միասին կսուբսիդավորի սակագների տարբերությունը մինչև 2016-ի օգոստոսը: Կարապետյանը խոստացավ նաև, որ քայլեր կձեռնարկի, որպեսզի առաջիկայում էլեկտրաէներգիան չթանկանա ընկերության սխալների պատճառով:

2015-ի ամռանն Էլէներգիայի սակագները բարձրացնելու մտադրությունը բողոքի զանգվածային ակցիաների պատճառ դարձավ Երևանում, որոնք ավարտվեցին սակագների ժամանակավոր սուբսիդավորման և ՀԷՑ-ի սեփականատերին փոխելու որոշմամբ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---